Հինգշաբթի, 4 Մարտի 2010 14:51

HSBC Բանկ Հայաստան. Որակյալ բիզնես վարկեր հին ու նոր հաճախորդների համար


ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանի նորանշանակ գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆֆորդի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը

HSBC Բանկ Հայաստանը ճգնաժամային 2009 թվականին ապահովեց բոլոր ցուցանիշների աճ: Պաշտոնական կանխատեսումներով 2010 թվականը կլինի ավելի հաջողված: Ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք այս տարվա համար, մասնավորապես, ՀՆԱ-ի, ֆինանսական շուկայի զարգացման, բանկային համակարգի և HSBC Բանկ Հայաստանի վարկային պորտֆելի դինամիկայի, վերաբերյալ: Ինչ եք կարծում, կարելի՞ է արդյոք 2010 թվականին ակնկալել ժամկետանց վարկերի նվազեցում:

Շուկայի կայունացման որոշակի միտումներ մենք նկատում ենք, և հուսով ենք, որ 2010 թվականը կարձանագրի տնտեսական աճ: Մենք, ինչպես նաև շատ ուրիշ փորձագետներ, այս տարի ակնկալում ենք ՀՆԱ 1-1.25% աճ: Վարկերի նկատմամբ պահանջարկը դեռևս ցածր է, չնայած որ հունվար-փետրվար ամիսներին դիտվեց որոշակի ակտիվություն: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում Հայաստանի վարկային շուկայում մենք ակնկալում ենք տեսնել աճի դրական դինամիկա և մրցակցության ուժեղացում:

Ճգնաժամի հետևանքները դեռևս նկատելի են, դատելով փոխառուների պարտքերի սպասարկումից, իսկ այդ ամենը կարող է ազդել նաև բանկային համակարգի միագումար վարկային պորտֆելի վրա: Այնուամենայնիվ, մեր ակտիվները որակյալ են և մշտական հսկողության դեպքում մինչև տարեվերջ դրանց վատթարացում չի սպասվում: Հայտնի պատճառներով, անցյալ տարի վարկային շուկայում մենք զգույշ էինք, սակայն 2010 թվականին ավելի ակտիվ կլինենք և ուզում ենք որակյալ բիզնես-վարկերով ապահովել ինչպես մեր մշտական, այնպես էլ նոր հաճախորդներին:

Հայաստանի հիփոթեքային շուկան այսօր ապրում է իր ՙոչ-լավագույն օրերը՚: Շուկայական պահանջարկի տեսանկյունից արդարացվա՞ծ եք համարում արդյոք HSBC Բանկ Հայաստանի կողմից հիփոթեքային վարկավորման վերսկսումը: Ինչպիսի՞ն է այսօր բանկի հիփոթեքային պորտֆելը: Ի՞նչ պայմաններով է բանկը տրամադրում հիփոթեքային վարկերը:

Իրականում մենք երբեք էլ չէինք դադարեցրել հիփոթեքային վարկերի տրամադրումը: Անցյալ տարի տեղի ունեցած դրամի արժեզրկումը բերեց դրամային իրացվելիության պակասի, հետևաբար, մենք ստիպված էինք ժամանակավորապես կանգնեցնել դրամային հիփոթեքային վարկերի տրամադրումը: Սակայն դոլարով տրամադրվող հիփոթեքային վարկերը եղել և մնում են մատչելի դոլարային եկամուտներ ունեցող թե ֆիզիկական, և թե իրավաբանական անձանց համար: Ներկայումս մեր հիփոթեքային պորտֆելը կազմում է մոտ 21 մլրդ.դրամ, գույքով ապահովված մանրածախ վարկերի հետ միասին: ՀՀ դրամով հիփոթեքային վարկեր մենք տրամադրում ենք Ազգային հիփոթեքային ընկերության կողմից իրականացվող վերաֆինանսավորման ծրագրի շրջանակներում: Մենք նախատեսում ենք նաև ՙԵրիտասարդ ընտանիքների համար մատչելի բնակարաններ՚ նոր ծրագրի շրջանակներում վերաֆինանսավորում ստանալու հնարավորությունները:

HSBC Բանկ Հայաստանն իր գործունեության ամբողջ ընթացքում աչքի է ընկել միջազգային, մասնավորապես արտահանման-ներմուծման վարկավորման ծառայություններ մատուցելով: Աշխարհում ստեղծված նոր իրավիճակն արդյո՞ք չի փոխել բանկի այդ դիրքորոշումն ի օգուտ ներքին շուկայի: Կարելի՞ է իմանալ, թե ներկայումս ինչպիսին է խոշոր բիզնեսի սուբյեկտներին, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսին տրամադրվող վարկերի պորտֆելը:

Գլոբալ տնտեսական անկման ընթացքում HSBC Բանկ Հայաստանը շարունակում էր հավատարիմ մնալ առաջատարի իր ռազմավարությանը, ֆինանսական լուծումներ առաջադրելով միջազգային առևտրով զբաղվող ընկերություններին: Մեր համաշխարհային ներկայությունը մեզ համար ունիկալ հնարավորություններ է ստեղծում ընկերությունների դիրքորոշման և առևտրի ֆինանսավորման, այդ թվում նաև արտահանում-ներմուծում իրականացնող ընկերությունների համար: Չնայած 2009 թվականին Հայաստանում տեղի ունեցած տնտեսական 14.4% և արտաքին առևտրի շրջանառության 27% անկմանը (արտահանումը կրճատվեց 34%, իսկ ներմուծումը` 25%), մեզ հաջողվեց ավելացնել առևտրի ֆինանսավորման ծավալները, ուժեղացնելով միջազգային կողմնորոշում ունեցող ընկերություններին տրամադրվող օգնությունը, ինչը 2010 թվականին բանկի համար կմնա գերակայություն ունեցող ուղղություն: Հունվարի վերջի դրությամբ մեր բիզնես-վարկերի պորտֆելը կազմել է 108 մլն.դոլար, որի 30 մլն.դոլարը կազմում են փոքր և միջին բիզնեսին տրամադրված վարկերը: Այս պայմաններով մենք դեռևս շարունակում ենք մնալ մրցունակ, քանի որ մեր ռազմավարությունը նախատեսում է ՓՄՁ տրամադրվող ծառայությունների ակտիվություն:

Ըստ ռազմավարական զարգացման ձեր ծրագրի ինչպիսի՞ն են բանկի կանխատեսումները 2010 թվականի վերաբերյալ: Շուկայի որ հատվածները 2010 թվականին բանկի համար կդառնան գերակայելի:

Մենք նախատեսում ենք աճ ապահովել մեր բիզնեսի բոլոր ուղղություններով, քանի որ մեր նպատակը ծառայությունների ամբողջական փաթեթի տրամադրումն է` ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց (այդ թվում փոքր, միջին և խոշոր բիզնեսին): Ինչպես արդեն նշեցի, հաշվի առնելով մեր միջազգային փորձը և աշխատանքի հմտությունը, մենք մեր ուշադրությունը կկենտրոնացնենք այլ երկրների հետ աշխատող հաճախորդների վրա: Այսպես, մենք կուզենայինք մեր ներկայությունն ընդլայնել հայկական Սփյուռքի հաճախորդների շրջանում: Ընդհանուր առմամբ, մենք կքննարկենք երկարաժամկետ խնայողությունները խթանող ծառայությունները, ինչպես նաև կշարունակենք ինտերնետ- և հեռա-բանկինգի ոլորտներում ուղղակի ներդրումները:

Ինչպե՞ս եք գնահատում խոշոր բիզնեսի համաֆինանսավորման ուղղությամբ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (EBRD) ծրագիրը:

Ներկայումս կան մի շարք խոշոր նախագծեր, որոնք EBRD համապատասխան պայմանագրի շրջանակներում նախատեսում են համաֆինանսավորում: Մենք գտնում ենք, որ այդ սխեման լավ հնարավորություններ է ստեղծում մեծ մասշտաբի ֆինանսավորում ապահովելու և փոխառու միջոցներով հաճախորդների պահանջները բավարարելու համար:

HSBC Բանկ Հայաստանը 2009 թվականին լուրջ ներդրումներ ուղղեց այնպիսի ծառայություններին, ինչպիսիք են հեռախոսային- և ինտերնետ բանկինգը: Արդարացվա՞ծ են արդյոք այդ ներդրումները: Նշված ծառայություններով քանի” նոր հաճախորդների հաջողվեց ներգրավել: Ինչքանո”վ է երկրի բնակչությունը պատրաստ բանկային նոր տեխնոլոգիաների կիրառմանը: Նախատեսո՞ւմ եք արդյոք 2010 թվականին բանկի մասնաճյուղերի ցանցի ընդլայնում:

Հեռախոսային- և ինտերնետ-բանկինգի նախագծին անցյալ տարի ուղղվեց 2.5 մլն.դոլար: Հեռախոսային բանկինգը սկսեց գործարկվել մարտ ամսից, իսկ ինտերնետ-բանկինգը` հուլիսից: Նշված ծառայություններով մենք 2009 թվականի ավարտին արդեն ունեինք համապատասխանաբար` 12000 և 2000 հաճախորդ: Նշված կարճ ժամանակահատվածի ընթացքում ռեսուրսների օգտագործման նման բարձր մակարդակը խոսում է բանկային ինովացիոն տեխնոլոգիաների կիրառմանը բնակչության պատրաստ լինելու մասին: Իհարկե, on-line ծառայության գլխավոր առավելությունը կայանում է նրանում, որ այն հաճախորդներին հնարավորություն է տալիս գործարքներն իրականացնել ուղղակի տանից կամ աշխատավայրից, հարմար ժամանակում: Չէ որ մեր նպատակը մեր հաճախորդներին իրենց պահանջներին համապատասխան սպասարկելն է, կլինի դա ավանդական դարձած մասնաճյուղերի, թե on-line ռեժիմի, այդ թվում բանկոմատների ցանցի միջոցով, որոնց քանակով մենք առաջատար դիրքեր ենք զբաղեցնում Երևանում: Դա մեր ուշադրության կենտրոնում կմնա նաև ապագայում:

Ինչպիսի՞ն են բանկի պլանները կապված քարտային բիզնեսի հետ: Նշեք, խնդրեմ, բանկի կողմից թողարկված ակտիվ քարտերի, ինչպես նաև բանկոմատների ու POS-թերմինալների քանակը: Ինչքանո՞վ եք մտադիր դրանց թիվն ավելացնել մինչև 2010 թվականի ավարտը:

Ներկայումս մենք ունենք մոտ 15000 թողարկված վարկային քարտեր (ArCa և Mastercard) և մտադիր ենք մինչև 2010 թվականի ավարտը դրանց թիվն ավելացնել մոտ 30%-ով: Մեր բանկային ցանցում գործում են 50 բանկոմատներ: Բանկն ունի մոտ 100 POS-թերմինալ, հիմնականում Երևանում, առևտրի կարևորագույն կենտրոններում, և նախատեսում ենք էապես ավելացնել դրանց քանակը: Դրանց բացի, շուտով մենք մտադիր ենք ներդնել ArCa Link-ը, իսկ մինչև տարեվերջ հուսով ենք թողարկել չիպերով դեբետային քարտեր: Մմտադիր ենք տեղադրել նաև բազմաֆունկցիոնալ բանկոմատներ, որոնց օգնությամբ հաճախորդները կարող են իրենց բանկային հաշվին մուտքագրել գումարներ: Մեր ընթացիկ ռազմավարության մի մասն ուղղված է on-line ծառայությունների ընդլայնմանը:

Հարցազրույցը վարեց Լիլիթ Ասլանյանը


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
Visa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ումVisa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ում
Հայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններինՀայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններին
Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամըԱմերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամը
Հայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբՀայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբ
Հայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնումՀայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնում
2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով
Էկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքովԷկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքով
Մարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումովՄարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումով
2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար
Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBankՍյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBank
Փաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համարՓաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համար
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսըԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսը
ԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներինԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներին
EIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համարEIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համար
Հայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսինՀայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսին
ՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակ
Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի "Ներմուծման խթանման գրասենյակ" նախաձեռնության գործընկեր երկրների շարքում
Արդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համարԱրդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համար
Նախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացըՆախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացը
ԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ովԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ով
ԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Հեքիաթի տունը ԼոռիումՀեքիաթի տունը Լոռիում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
05.11.2025
RUB4.70-0.04
USD382.570.02
EUR439.34-0.78
GBP498.34-1.81
CAD270.71-1.16
JPY24.90-0.01
CNY53.68-0.01
CHF471.90-1.44