Ուրբաթ, 5 Մարտի 2010 10:47
Ամերիաբանկը նախատեսում է մինչև տարեվերջ 80 մլն դոլարով ավելացնել վարկային պորտֆելը
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը նախատեսում է մինչև տարեվերջ 80 մլն դոլարով ավելացնել վարկային պորտֆելը: Այսօր լրագրողներին այդ մասին հաղորդել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, նշելով, որ այսօրվա դրությամբ բանկի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 150 մլն դոլար:
Նրա ասելով, ընթացիկ տարվա հունվարից մինչև մարտ ամիսը բանկի վարկային պորտֆելն ավելացել է 9,6 տոկոսով (մինչև 57 մլրդ դրամ): ՙԲանկի պորտֆելում չաշխատող վարկերի բաժինն այսօրվա դրությամբ կազմում է 0,6 տոկոս, իսկ մինչև տարեվերջ մենք ակնկալում ենք դրանց 2,5 տոկոսով ավելացում՚, - ընդգծել է Ա.Հանեսյանը:
Միևնույն ժամանակ նա հաղորդել է, որ ընթացիկ տարի Ամերիաբանկը վարկային պորտֆելը կավելացնի ոչ միայն սեփական ռեսուրսների հաշվին, այլև միջազգային ֆինանսական կառույցներից միջոցների ներգրավման ճանապարհով: Նա նշել է, որ բանկը նաև մտադիր է շուտով երկու նոր պայմանագիր կնքել Եվրաբանկի հետ` փոքր և միջին բիզնեսի զարգացման ծրագրի իրագործման համար, ինչպես նաև առևտրային ֆինանսավորման գծով: Ծրագրերից յուրաքանչյուրի արժեքը կկազմի 5 մլն դոլար: ՙՄենք ունենք նաև 20 մլն դոլաարի այլ ընթացիկ ծրագրեր` նպատակաուղղված փոքր և միջին բիզնեսին աջակցությանը՚, - նշել է Ա.Հանեսյանը: Նրա ասելով, բանկն ընթացիկ տարում ակտիվ կլինի նաև էներգետիկայի վարկավորման ոլորտում, ընդ որում ոչ միայն վերականգնվող էներգետիկայի ոլորտի ֆինանսավորմանն առնչվող IFC ծրագրին ընթացիկ մասնակցության շնորհիվ, այլև FMO և DEG կողմից ակնկալվող ֆինանսավորման, իկնչպես նաև ՎԶԵԲ հետ հնարավոր համագործակցության շրջանակներում:
Ամերիաբանկի տվյալներիով, վարկային պորտֆելը մեկ տարում ավելացել է գրեթե 2 անգամ (2010 թվականի հունվարին` 2009 թվականի հունվարի համեմատությամբ)` կորպորատիվ վարկերի 176 տոկոսով աճի և մանրածախ վարկերի 130 տոկոսով աճի շնորհիվ: Դա ապահովել է բանկի ակտիվների համանման աճ, որոնց կառույցում վարկային ներդրումներին բաժին է ընկել 56,8 տոկոս: