Ուրբաթ, 5 Մարտի 2010 16:11
HSBC Հայաստան բանկ. Ճգնաժամի երկրորդ ալիքը Հայաստանի տնտեսությանը չի սպառնում
ԱրմԻնֆո. Հայաստանի տնտեսությունում ճգնաժամի երկրորդ ալիք չի սպասվում: Այսօր մամլո ասուլիսի ընթացքում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին` այդ մասին հայտարարել է HSBC Հայաստան բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆֆորդը:
Նրա խոսքերով 2010 թվականի առաջին երկու ամիսներին տարբեր երկրներում գրանցված տնտեսական աճը ցուցադրում է, որ ճգնաժամի երկրորդ ալիք չի լինելու: Միաժամանակ նա ընդգծել է, որ HSBC Խմբի 18% դրամագլուխի համապատասխանությունը և մոտ 1 տրիլիոն դոլար մեծությամբ դեպոզիտները մոտակա ժամանակներում իրացվելիության ապահովվածության լուրջ երաշխիք են, այդ թվում նաև 56 երկրներում բանկի կողմից կիրառվող դիվերսիֆիկացված բիզնես-մոդելի հաշվին:
Հայաստանում մենք նույնպես ոչ մի որոշակի խնդիրներ չենք տեսնում, քանի որ հունվարի ցուցանիշները բավականին դրական էին: Այսպես, հունվարին Հայաստանում ՀՆԱ աճել է 2.4%-ով: Չնայած այն բանին, որ մեկ ամսվա տվյալներով դժվար է ողջ տարվա համար կանխատեսումներ անելը, կարելի է համոզվածությամբ ասել, որ շուկայում արդեն որոշակի կայունացում է դիտվում՚,- ընդգծել է Ա.Քլիֆֆորդը: Միաժամանակ, նա նշել է, որ համանման միտում դիտվում է նաև բանկի հաճախորդների շրջանում: Մասնավորապես, նրա խոսքերով, հունվար-փետրվարին կորպորատիվ հաճախորդների կողմից վարկերի պահանջարկը զգալի աճել է, ինչը նույնպես վկայում է Հայաստանում տնտեսկան ակտիվության մասին: