Ուրբաթ, 5 Մարտի 2010 18:24
ՌԱՍԿՈ՚ ապահովագրական ընկերությունը ընդլայնվում է ներբանկային ռիսկերի ապահովագրման հատվածի շնորհիվ
ԱրմԻնֆո. ՙՌԱՍԿՈ՚ ապահովագրական ընկերությունը լոնդոնյան վերաապահովագրող գործընկերի հետ համատեղ տեղական առևտրային բանկերի համար ՙBBB՚-ապահովագրության /ներբանկային ռիսկերի ապահովագրություն/ վերաբերյալ առաջարկ է նախապատրաստում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ընկերության տնօրեն Արա Քարյան:
Ընկերությունը շուկայում առաջիններից մեկն է, որը զբաղվում է նշված ռիսկերի ապահովագրությամբ: Մասնավորապես, ՙՌասկոն՚ ՙBBB՚-ապահովագրություն է տրամադրել Արդշինինվեստբանկին և 2009 թվականին բանկին մուծել է հատվածի մաքսիմալ փախհատուցում` մոտ 1 մլն դոլար:
Ինչպես նշել է Ա.Քարյանը, ընկերությունը պոտֆելի դիվերսիֆիկացման նպատակով շինարարական, արտադրական սեկտորներում, ինչպես նաև ծառայությունների ոլորտում ներգրավված խոշոր ընկերությունների համար փաթեթային առաջարկներ է մշակում: Ընկերության ղեկավարը նշել է ապահովագրական ստանդարտացված պայմաններից դեպի անձնական պահանջարկներին անցնելու կարևորությունը: