Երկուշաբթի, 15 Մարտի 2010 18:04
Առէկսիմբանկ-ԳՊԲ՚ մինչև 2010 թվականի ավարտը նշանակալից կերպով կավելացնի թողարկվող բանկային քարտերի քանակը
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚-ը մտադիր է մինչև 2010 թվականի ավարտը թողարկվող բանկային քարտերի քանակը հասցնել 69 հազարի: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտարարել է բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:
Տարեսկզբին ակտիվ քարտերի քանակը կազմել է 17752 քարտ, այդ թվում`90%`Visa և 10%`MasterCard: Դրա հետ մեկտեղ, բանկի ղեկավարությունը նախատեսում է գործող բանկոմատների քանակն ավելացնել 5-ով, հասցնելով այն 47-ի, ինչպես նաև տեղադրել 36 նոր POS-թերմինալներ, հասցնելով 125-ի:
Վերջերս բանկն սկսել է IAPA և Countdown միջազգային համակարգերի դիսկոնտային քարտերի տրամադրումը, որոնց գները կազմում են` Countdown`15 հազ.դրամ և IAPA`35 հազ.դրամ: Ամբողջական, միջազգային, փաթեթը ձեռք բերելու դեպքում IAPA-ի գինը կկազմի 15 հազ.դրամ: Ռ.Խաչատրյանի խոսքերով, բանկը պատրաստվում է մինչև տարեվերջ իր հաճախորդներին տրամադրել IAPA համակարգի քարտերի 100 միջազգային փաթեթ և Countdown միջազգային դիսկոնտային համակարգի քարտերի 300 միջազգային փաթեթ: