Երկուշաբթի, 15 Մարտի 2010 18:12
Ամերիաբանկը մտադիր է ստեղծել Հայաստանում առաջին կենսաթոշակային մասնավոր հիմնադրամը
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը մտադիր է ստեղծել Հայաստանում առաջին կենսաթոշակային մասնավոր հիմնադրամը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Լևոն Արևշատյանը, բանկն իր կորպորատիվ հաճախորդներին արդեն առաջարկում է մասնավոր կանսաթոշակային ավանդների կառավարման հետ կապված ծառայություններ: ՙՀամապատասխան օրեննսդրությունը Հայաստանում դեռ ընդունված չէ, մենք կենսաթոշակային ավանդները կառավարում ենք թրաստային հիմունքներով, սակայն, եթե մասնավոր կուտակային կենսաթոշակային համակարգը դառնա պարտադիր, մենք ձեռնամուխ կլինենք Հայաստանում առաջին կենսաթոշակային մասնավոր հիմնադրամի ստեղծմանը՚,-նշել է նա:
Կենսաթոշակային հմնադրամի ակտիվները տեղեբաշխվում են քիչ ռիսկայնություն ունեցող ակտիվներում, ինչպես պետական և ԿԲ պարտատոմսերում, այնպես էլ Հայաստանի բարձր ռեգտինգ ունեցող արժեթղթեր թողարկողների պարտատոմսերում ինչպես նաև արտասահմանյան ակտիվներում, նշել է Լ.Արևշատյանը: Կենսաթոշակային հիմնադրամին կատարվող վճարները կարող են կազմել աշխատակցի աշխատավարձի 3-15 տոկոսը, իսկ հաշիվների կառավարման դիմաց վճարը` վճարների տարեկան ծավալների 0.7-1.5 տոկոսը, կախված գումարի ընդհանուր մեծությունից: Ինչես նշել են Ամերիաբանկում, կենսաթոշակային մասնավոր հաշիվների պորտֆելի սպասվող չափը 2010 թվական ավարտին կարող է կազմել 50 մլն.դրամ: Քաղաքացիների թրաստային հաշիվների կառավարման հետ կապված ռսկերը նվազեցնելու նպատակով կենսաթոշակային միջոցները պահվում են հատուկ, սեգրեգացիոն, հաշիվնեի վրա:
Ընդ որում, հաշիվների միջոցներն արժեթղթերում ներդնելու հետ կապված ողջ պատասխանատվությունը դրվում է ավանդատուի վրա: