Չորեքշաբթի, 17 Մարտի 2010 10:50
ACRA-ի վարկային պատմությունների բազան մինչև 2010 թվականի ավարտը կընդգրկի հասուն նակչության 46 տոկոսը
ԱրմԻնֆո. ACRA վարկային բյուրոյի վարկային պատմությունների բազան մինչև 2010 թվականի ավարտը կընդգրկի հասուն բնակչության 46 տոկոսը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ACRA վարկային բյուրոյի գործադիր տնօրեն Արտակ Արզոյանը, նշելով, որ ներկայումս բյուրոն իր տրամադրության տակ ունի հասուն բնակչության 43 տոկոսի վերաբերյալ տեղեկատվություն:
ՙՍա բավականին ցածր արդյունք է զարգացած երկրների համեմատ: Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում յուրաքանչյուր տնտանիք միջին հաշվով բաղկացած է 3-4 անձից, ապա մոտավոր հաշվարկներով, ընտանիքի գոնե մեկ անդամ օգտվել է վարկերից, իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր ընտանիք ունի վարկային ռեսուրսներ մուտք գործելու հնարավորություն՚,-ընդգծել է նա:
Միաժամանակ նա նշել է, որ ներկայումս բյուրոն պարտքերի վերաբերյալ տեղեկություններն ստանում է բանկերից և վարկային կազմակերպություններից, սակայն ԿԲ կողմից մշակվող նախագիծը հնարավորություն կտա ուղղակիորեն աշխատել պետական գերատեսչությունների հետ և փոխառուների պարտքերի վերաբերյալ լիակատար տեղեկություններ ստանալ տարբեր աղբյուրներից: