Չորեքշաբթի, 17 Մարտի 2010 10:53
ACRA-ն կգործարկի ՙվարքագծային՚ սքորինգային համակարգը 2011 թ.սկզբին
ԱրմԻնֆո. ACRA վարկային բյուրոյն մտադիր է ընթացիկ տարվա ավարտին գործարկման մեջ դնել behavioral (ՙվարքագծային՚) սքորինգային համակարգի պիլոտային տարբերակը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ACRA վարկային բյուրոյի գործադիր տնօրեն Արտակ Արզոյանը:
Նրա խոսքերով, առաջիկա 3-4 ամիսների ընթացքում կավարտվի ծրագրի մեթոդաբանության մշակումը: Միաժամանակ Ա.Արզոյանը նշել է, որ USAID/FSDP վերջերս ավարտված ծրագրի շրջանակներում ծրագրի ներդրմանը տրամադրվել է 40 մլն.դրամ, որի շնորհիվ ամբողջովին նորացվել և վերասարքավորվել է ACRA-ի ծրագրային ապահովումը և ներդրվել է կորպորատիվ կառավարման լավագույն, միջազգային ստանդարտներին համապատասխանող փորձը: