Չորեքշաբթի, 17 Մարտի 2010 11:44

Հայաստանում ամեն մի ընտանիք հանդիսանում է պոտենցիալ փոխառու


ԱրմԻնֆո. ACRA վարկային բյուրոյի գործադիր տնօրեն Արտակ Արզոյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը

Պրն. Արզոյան, ընթացիկ տարվա առաջին ամիսների վարկավորման ցուցանիշներն արդեն նշանակալից աճ են ցուցադրում: Ինչո՞վ է դա պայմանավորված: Միթե՞, իրոք, ճգնաժամն արդեն հաղթահարված է:

Ընթացիկ տարում վարկավորման ծավալների արձանագրված 87 տոկոսանոց, ինչպես նաև տրամադրված վարկերի քանակի 17.4 տոկոսանոց աճը հիմնականանում պայմանավորված է բիզնես-միավորների վարկավորման ակտիվությամբ: Ընդ որում, կարելի է նշել նաև մեկ բիզնես-վարկի միջին չափի 46 տոկոսանոց աճը: Վերջինը գործոնը անցյալ տարի բանկային համակարգում արտաքին աղբյուրներից խոշոր վարկային ռեսուրսների տեղաբաշխման հետևանք է: Բիզնեսի, մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին 2010 թվականի հունվարին տրամադրվել են 20 մլրդ.դրամի վարկեր, 2009 թվականին տրամադրված 9.6 մլրդ.դրամի համեմատ: Նման միտումները կարող են լուրջ խթան հանդիսանալ տնտեսական աճի վերականգնման համար, քանի որ բիզնես-միավորներին տրամադրվող վարկերն ուղղված են տնտեսության ակտիվացմանը: Նման խոշոր վարկային ներդրումները կարող են ծառայել այն նպատակների իրականացմանը, որոնք 2009 թվականին հետապնդվում էին Կառավարության և Կենտրոնական բանկի կողմից` տնտեսությունը սնել վարկային ռեսուրսներով և ՀՆԱ բարձրացնել նոր որակական մակարդակի:

Նշված միտումներն ինչպ՞ես անդրադարձան ACRA վարկային բյուրոյի վարկային պատմությունների տվյալների բազայի վրա, որտեղ առյուծի բաժինը, 2008 թվականին իրականացված ակտիվ սպառողական վարկավորման շնորհիվ, կազմում են ֆիզիկական անձանց վարկային պատմությունները:

Իրոք, քանակական առումով, տվյալների մեր բազայում գտնվող վարկային պատմությունների մեծ մասը վերաբերում են ֆիզիկական անձանց` ավելի քան 900 հազար պատմություններ, այն ժամանակ, երբ իրավաբանական անձանց վարկային պատմությունները կազմում են 17 հազար: Ֆիզիկական անձանց պատմություններում ՙեղանակ են ստեղծում՚ սպառողական վարկերը, որոնց միջին չափն աճել է 30 տոկոսով և ներկայումս կազմում է 265 հազար դրամ: Հետաքրքրական է, որ արդեն 2010 թվականի հունվարին, 2009 թվականի հունվարի համեմատ, տրամադրված սպառողական վարկերի ծավալներն աճել են 17 տոկոսով, ինչը, իմ կարծիքով, հաջողությամբ իրականացված հակաճգնաժամային միջոցառումների արդյունք է: Հայտնի է, որ 2009 թվականին իրականացվում էր զսպված սպառողական վարկավորում: Բանկերի և ԿԲ-ի արտակարգ զգույշ քաղաքականությամբ լուրջ ռիսկերին դիմակայելու համար սահմանվեցին բավականին կոշտ պայմաններ: Իհարկե, նման կոշտությունն ու զսպվածությունը, մյուս կողմից, կարող են բացասականորեն ազդել տնտեսական ակտիվության վրա, սակայն, տվյալ դեպքում միանշանակ է, որ նման մոտեցումներն իրենց արդարացրեցրին, բացահայտելով բանկերի նշանակալից իրացվելիությունը, ինչն էլ իր հերթին հնարավորություն տվեց ճգնաժամային փուլից դուրս գալ առանց լուրջ ֆինանսական կորուստների: Ներկայումս դժվար է ասել, թե հետագայում պատկերն ինչ զարգացումներ կունենա, սակայն բանկային համակարգում տիրող իրավիճակը խոսում է ճգնաժամից աստիճանաբար դուրս գալու մասին:

Պրն.Արզոյան, բնակչության եկամուտների անկայունության պայմաններում ինչքանո՞վ է տրամաբանական սպառողական վարկերի միջին չափերի աճը, թեկուզ և անցյալ տարի:

Միջին չափի աճը պայմանավորված է, առաջին հերթին, ընթացիկ տարվա հունվարին տարադրամի փոխարժեքի տարբերությամբ, երկրորդ, բանկերի կողմից վարկային քաղաքականության լիբերալացումով: Բացի այդ, բանկերն սկսել են վարկեր տրամադրել նվազագույն ռիսկերով փոխառուներին:

Փոխառուի ռիսկի գնահատումն անմիջականորեն կապված է նրա վարկային պատմության հետ: Ներկայիս պայմաններում ինչքանո՞վ են ավելացել ACRA-ին, այդ թվում նաև բանկերի մասնաճյուղերի ու վարկային կազմակերպությունների կողմից, կատարվող հարցումները:

ACRA-ի ծառայություններից օգտվելու ծավալների տարբերությունն ակնհայտ է: Եթե երկու տարի առաջ բանկերը վարկային բյուրոյի տեղեկատվությունից օգտվում էին միայն առանձնահատուկ դեպքերում, ապա այժմ, ճգնաժամի ազդեցության ներքո` յուրաքանչյուր հայտի դեպքում: Ներկայումս բոլոր 22 առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունների մեծ մասը, հայտերի բավարարման համար օգտվում են ACRA-ի ծառայություններից: Ընդ որում, վարկային պատմություններից անսահմանափակ օգտվելու իրավունք ունեն հաճախորդների մեծ բազա ունեցող 7 բանկեր և մեկ վարկային կազմակերպություն: Ինչը վերաբերում է մասնաճյուղերին, ապա այստեղ տեխնիկական առումով գոյություն ունի 2 մոտեցում: Առաջին մոտեցումով, մասնաճյուղի կողմից ստացվող վարկային հայտերը հաստատման համար ուղարկվում են գլխամասային գրասենյակ, իսկ երկրորդ մոտեցումը նախատեսում է, որ մասնաճյուղերը նույնպես ստանում են վարկային պատմությունների բազա մտնելու համար նախատեսված համապատասխան ծածկագիրը: Ընդ որում, մասնաճյուղերի աշխատակիցները մեծ պատասխանատվությամբ են կատարում հարցումները, դրանց հիման վրա ինքնուրույն վճռելով տվյալ հայտի ՙճակատագիրը՚: Երկրորդ մոտեցումը համարում եմ ավելի արդյունավետ, կենտրոնացված մոտեցման համեմատ, որը բնորոշ է մասնաճյուղերի խոշոր ցանց ունեցող բանկերին: Այսօր մասնաճյուղերի խոշոր ցանց ունեցող 2 բանկեր շահագրգռված են երկրորդ մոդելի մեջ և մեզ հարցումներ են անում տեղեկությունների անօրինական օգտագործման ռիսկերի զսպման ուղղությամբ: Իհարկե, մենք արդեն ունենք այդ մեխանիզմները, որոնք արդեն առաջարկել ենք:

ACRA-ն մշակում էր փոխառուների վերաբերյալ տվյալների ստացման աղբյուրները դիֆերսիֆիկացնելու նախագիծ: Ո՞ր փուլում է այն գտնվում:

Ներկայումս փոխառուների պարքերի վերաբերյալ տեղեկությունները մենք ստանում ենք միայն բանկերից ու վարկային կազմակերպություններից: Սակայն սպասում ենք Կառավարության համապատասխան որոշմանը, որի նախագիծը մշակվում է Կենտրոնական բանկի կողմից: Այդ որոշումը մեզ հնարավորություն կտա անհատապես աշխատել պետական գերատեսչությունների հետ, լուծելով տվյալների նույնականացման ստույգության բարձրացման հարցը, տարբեր աղբյուրներից փոխառուի վերաբերյալ հավաքելով լիակատար տվյալներ: Տեխնիկական առումով մենք լիովին պատրաստ ենք նման տեղեկատվության ստացմանը: Տեղեկատվության ամբողջական փաթեթը կարևորագույն դեր է խաղում վարկային ռիսկի գնահատման գործում, քանի որ լրացուցիչ տեղեկություններ է տրամադրում փոխառուի վճարունակության մասին:

Դրանից բացի, փոխառուի վճարունակության վերաբերյալ տեղեկությունների ընդլայնման հնարավորություններից մեկն էլ կդառնա behavioral (ՙվարքագծային՚) սքորինգային ծրագրի գործարկումը: Առաջիկա 3-4 ամիսներին նախատեսում ենք ավարտել այդ ծրագրի մեթոդաբանության մշակումը: Եթե մեզ հաջողվի նախատեսած ժամկետներում ավարտել այն, ապա արդեն ընթացիկ տարվա ավարտին կամ 2011 թվականի սկզբին նախագծի ամբողջական տարբերակը մատչելի կդառնա մեր հաճախորդների համար:

Բանկերը հաճախակի էին հայտարարում բնակչության կողմից բանկային ծառայություններից օգտվելու ցածր մակարդակի մասին: Համահո՞ւնչ է են արդյոք այդ հայտարարությունները ACRA-ի վիճակագրությանը:

Ներկայումս ACRA-ի բազայում կա վարկային տեղեկատվություն Հայաստանի հասուն բնակչության 43 տոկոսի վերաբերյալ, որը, ակտիվ վարկավորման ընթացքի և մինչև 2010 թվականի ավարտը հարցումների նախատեսված առնվազն 30 տարեկան տոկոսանոց աճի պայմաններում, կհասնի 45-46 տոկոսի: Զարգացած երկրների համեմատ սա բավական ցածր ցուցանիշ է: Սակայն, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում յուրաքանչյուր ընտանիք միջին հաշվով բաղկացած է 3-4 անդամից, ապա կոպիտ հաշվարկներով, յուրաքանչյուր ընտանիքի գոնե մեկ անդամ օգտվում է վարկային ծառայություններից, այսինքն, վարկային ռեսուրսներից օգտվելու իրավունք ունի յուրաքանչյուր ընտանիք:

Հայտնի է, որ Կենտրոնական բանկն ունի վարկային ռեգիստր: Ինչքանո՞վ է արդյունավետ երկու միանման կառույցների գոյությունը, և չի՞ առաջանում արդյոք շահերի բախում:

Կենտրոնական բանկի վարկային ռեգիստրի տեղեկությունները հիմնականում ծառայում են բանկային համակարգի կարգավորմանը: Բնական է, որ ACRA-ի գործունեության հետևանքով ռեգիստրին արվող հարցումները կրճատվեցին, ինչը համահունչ է ԿԲ քաղաքականությանը` ակտիվացնել հատկապես վարկային բյուրոյի վարկային պատմությունների շրջանառությունը: Սակայն վարկային ռեգիստրը կարևոր նշանակություն ունի կրեդիտորների կողմից տրամադրվող տեղեկությունների զտման տեսանկյունից: Բացի այդ, գոյություն ունի փորձ, որի համաձայն, վարկային ռեգիստրները կարող են տեղեկություններ ստանալ կարգավորման նպատակով, հետևաբար, դրանով իսկ հանվում է շահերի բախման հարցը:

Վերջում կուզենայի հարցնել բյուրոյի ֆինանսական վիճակի, մասնավորապես, եկամուտների մասին:

Ինչպես գիտեք, ACRA վարկային բյուրոն իր գործունեությունն սկսել է 2004 թվականին, իսկ 2008 թվականից աշխատում է շահույթով, որն ուղղվում է կուտակված վնասների ծածկմանը: Ընդ որում, 2009 թվականին շահույթի չափերը 4 անգամ գերազանցեցին 2008 թվականի ցուցանիշները: Շուտով սպասվում է վնասների զրոյացում և շահույթների ապահովում, որից հետո կսկսենք մեր բաժնետերերին վճարել առաջին դիվիդենտները:

Զրույցը վարեց Լիլիթ Ասլանյանը


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
15.12.2025
RUB4.800.02
USD381.70-0.07
EUR448.190.49
GBP510.680.02
CAD277.10-0.39
JPY24.610.13
CNY54.160.04
CHF479.40-0.87