Չորեքշաբթի, 17 Մարտի 2010 15:03
Արդշինինվեստբանկը փետրվարին ապահովել է մասնավոր տրանսֆերտների 8.5 % աճ
ԱրմԻնֆո. Արդշինինվեստբանկն ընթացիկ տարվա փետրվարին, 2009 թվականի փետրվարի համեմատ գրանցել է մասնավոր տրանսֆերտների ծավալների 8.5 % աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը Արդշինինվեստբանկի վերահաշվարման և դեպոզիտային ծառայությունների զարգացման վարչության ղեկավար Տիգրան Շահինյանը, հունվար-փետրվար ամիսներին մասնավոր փոխանցումների շրջանառությունը կազմել է 16 մլն.դոլար:
Նա տեղեկացրել է, որ 2010 թվականի նույնպես Արդշինինվեստբանկն ակտիվություն կցուցաբերի տրանսֆերտային հաճախորդների համար իրականացվող ակցիաների հարցում: Նա նշել է, որ մինչև մայիսի 15-ը բանկը, Intel Express համակարգի հետ իրականացնում է ակցիա, որի շրջանակներում այդ համակարգով իրականացվող փոխանցումների համար հաճախորդներին կտրամադրվի միջազգային զանգերի քարտեր: Վարչության նախագահ Ն. Կարամանուկյանի խոսքերով. ՙՄեր բանկում արդեն ձևավորվել է բարի ավանդույթ` հաճելի անակնկալներ մատուցել դրամական փոխանցումների համակարգերից օգտվող մեր հաճախորդներին: Intel Express-ի հետ իրականացվող այս ակցիան հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին անվճար զրուցել արտերկրում գտնվող իրենց մտերիմների հետ՚: 
 
Հիշեցնենք, որ միջազգային դրամական փոխանցումների ոլորտում բանկը հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջարտարներից: Արդշինինվեստբանկն այսօր սպասարկում է վեց փոխանցումների համակարգեր և այս ոլորտում համագործակցում Ֆորա բանկի, Սբերբանկի հետ: Շուտով բանկի հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել նոր միջազգային դրամական փոխանցումների համակարգերի ծառայություններից: