Ուրբաթ, 19 Մարտի 2010 18:06
Հայաստանի բանկերի կողմից իրականացրած վարկավորման ծավալները 2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին աճել են 57.1 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից իրականացրած վարկավորման ծավալները 2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 57.1 տոկոսով կազմելով 89 մլրդ.դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են ACRA Ազգային վարկային բյուրոյից, քանակական առումով Հայաստանի առևտրային բանկերի կողմից ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին տրամադրվել են 111109 վարկեր, ինչը 20.2 տոկոսով ավելի է 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
2010 թվականի մարտի 1-ի դրությամբ ACRA վարկային բյուրոյում տեղեկություններ են եղել 2.7 մլն.մարված և 649 հազ.ընթացիկ վարկերի վերաբերյալ, ինչպես նաև 943.5 հազ.վարկային պատմությունների մասին, որտեղ 18.2 հազ. կազմել են իրավաբանական անձանձ և 925.3 հազար` ֆիզիկական անձանց վարկային պատմությունները: