Ուրբաթ, 19 Մարտի 2010 18:09
Հայաստանի վարկային կազմակերպությունները 70.2 տոկոսով ավելացրել են վարկավորման ծավալները
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից իրականացված վարկավորման ծավալները 2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 70.2 տոկոսով, կազմելով 4.2 մլրդ.դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են ACRA Ազգային վարկային բյուրոյից, տրամադրված վարկերի քանակը ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին, տարվա կտրվածքով ավելացել է 57.4 տոկոսով, կազմելով 10300 վարկ:
Աղբյուրի տվյալներով, 2010 թվականի մարտի 1-ի դրությամբ ACRA վարկային բյուրոյի տրամադրության տակ գտնվել են տեղեկություններ` 2.7 մլն. մարված և 649 հազար ընթացիկ վարկերի, ինչպես նաև 943.5 հազ.վարկային պատմությունների մասին, որտեղ`18.2 հազ.`իրավաբանական անձանց և 925.3 հազ.`ֆիզիկական անձանց վարկային պատմությունների մասին:
Նշենք, որ 2010 թվականի մարտի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են 27 վարկային կազմակերպություններ, որոնցից 4-ի լիզինգային և 22-ը` ունիվերսալ վարկային կազմակերպություններ, իսկ 1-ը`վարկային միություն