Երկուշաբթի, 22 Մարտի 2010 16:02
10 մլն ԱՄՆ դոլարի վարկային գիծ Ամերիաբանկին՝ աջակցելու արդյունաբերության ոլորտին
ԱրմԻնֆո. ՎԶԵԲ-ը շարունակում է խթանել ֆինանսավորման մատչելիությունը Հայաստանի արդյունաբերության ոլորտի համար՝ Ամերիաբանկին տրամադրելով 10 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային գիծ մասնավոր ՓՄՁ-ների հետագա վարկավորման համար:
Ինչպես տեղեկացնում է բանկի մամլո ծառայությունը, ՎԶԵԲ-ի վարկային գիծը հնարավորություն կտա Ամերիաբանկին շարունակել զարգացնել ՓՄՁ-ների վարկավորման գործունեությունը և բավարարել ֆինսավորման սահմանափակումներ ունեցող տեղական ընկերությունների վարկավորման բարձր պահանջարկը: ՙՓՄՁ-ների աճին աջակցելը Հայաստանում ՎԶԵԲ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկն է: Ամերիաբանկին տրամադրվող այս նոր վարկը տեղական ընկերություններին հնարավորություն կտա օգտվել նրանց այդքան անհրաժեշտ ֆինանսավորումից՚, - ասաց ՎԶԵԲ-ի Նախագահ Թոմաս Միրոուն: ՙՄենք բավականությամբ շարունակում ենք համագործակցել ՎԶԵԲ-ի հետ: Ամերիաբանկին տրամադրված նոր ֆինանսավորումը կօգնի մեզ բավարարել Հայաստանի ՓՄՁ-ների վարկավորման աճող պահանջարկը, կնապստի երկրի տնտեսության հետագա զարգացմանը և կենսական նոր ուժ կտա՚,- ասել է Ամերիաբանկի Գլխավոր Տնօրեն Արտակ Հանեսյանը:
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին տրամադրեց ևս 10 մլն ԱՄՆ դոլարի համաֆինանսավորում՝ աջակցելու միջին ձեռնարկությունների զարգացմանը:
Ընդհանուր ակտիվներով Ամերիաբանկը հայաստանյան բանկային հատվածում զբաղեցնում է 6-րդ տեղը, իսկ աճի տեմպով գտնվում է առաջատար եռյակում: Բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը պատկանում է ՙՏրոյկա Դիալոգ՚ ռուսաստանյան առաջատար ներդրումներ կատարող բանկային խմբի հետ կապված ՙԹի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ՚ ընկերությանը: