Երեքշաբթի, 23 Մարտի 2010 16:06
2010 թ.հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրականացված վարկավորման ծավալներն աճել են 58%
ԱրմԻնֆո. 2010թ.հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրականացված վարկավորման ծավալներ, 2009 թվականի հունվար-փետրվար ամիսների համեմատ աճել են 58 տակասով, կազմելով 93.3 մլրդ.դրամ:
ԻՆչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են ACRA Ազգային վարկային բյուրոյից, 2009 թվականին Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալների մեջ միայն առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի բաժինը կազմել է 95.4 տոկոս կամ 89 մլրդ.դրամ: Ընդ որում, այս ցուցանիշը տարվա կտրվածքով աճել է 57.1 տոկոսով: Վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը, 2009 թվականի հունվար-փետրվար ամիսների համեմատ աճել է 70.2 տոկոսով, կազմելով 4.2 մլրդ.դրամ:
Քանակական արտահայտությամբ վերցրած, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից 2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին տրամադրվել է 121409 վարկ, տարվա կտրվածքով աճելով 22.6 տոկոսով: Այդ թվում առևտրային բանկերի բաժինը կազմել է 111109 վարկ (տարեկան աճը`20.2%), իսկ վարկային կազմակերպությունների կողմից` 10300 վարկ (տարեկան աճը`57.4%):
Աղբյուրի տվյալներով, 2010 թվականի մարտի 1-ի դրությամբ ACRA վարկային բյուրոյի տրամադրության տակ գտնվել են տեղեկություններ 2.7 մլն. մարված և 649 հազար ընթացիկ վարկերի մասին, ինչպես նաև 943.5 վարկային պատմություններ (որից`18.2 հազ.-իրավաբանական անձանց և 925.3 հազ.-ֆիզիկական անձանց վարկային պատմությունների մասին):
Նշենք, որ 2010 թվականի մարտի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են` 22 առևտրային բանկեր և 27 վարկային կազմակերպություններ, որոնցից 22-ը ունիվերսալ վարկային կազմակերպություններ են, 4-ը`լիզինգային և 1-ը` վարկային միություն: