Երեքշաբթի, 23 Մարտի 2010 16:11
Արդշինինվեստբանկի և «The OPEC Fund for International Developmentե զարգացման ֆինանսական գործակալության միջև ստորագրվել է 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր
ԱրմԻնֆո. Արդշինինվեստբանկի և «The OPEC Fund for International Developmentե (OFID) զարգացման ֆինանսական գործակալության միջև ստորագրվել է 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Ինչպես տեղեկացնում է բանկի մամլո ծառայությունը, վարկը տրամադրվում է 7 տարի ժամկետով` փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների ֆինանսավորման ծրագրի իրականացման համար: Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությանը տեղի է ունացել OFID-ի գլխավոր գրասենյակում` Վիեննայում: Պայմանագիրը OFID-ի կողմից ստորագրել է գլխավոր տնօրեն Սուլեյման Յասիր Ալ-Հերբիշը, Արդշինինվեստբանկի կողմից` բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
Մեկնաբանելով պայմանագրի ստորագրման կարևորությունը Ն. Կարամանուկյանն ասել է. ՙՍա երկարաժամկետ վարկային գիծ է, որը հնարավորություն կտա նպաստել Հայաստանի փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների զարգացմանը և կօգնեն նրանց հաղթահարելու տնտեսական դժվար իրավիճակի հետևանքները: Բանկը շարունակաբար զարգացնելու է համագործակցության շրջանակները միջազգային ֆինանսական կառույցների հետ` Հայաստանի շուկա դրսից ֆինանսական միջոցներ ներգրավելու և ՀՀ տնտեսության կայունությանն աջակցելու նպատակով՚: OFID-ի գլխավոր տնօրեն Սուլեյման Յասիր Ալ-Հերբիշի խոսքերով. ՙOFID-ի համար սկզբունքային առաջնահերթություն է համարվում փոքր և միջին ձեռնարկություններին օժանդակության ցուցաբերումը: Մենք տեղեկացված ենք, որ Արդշինինվեստբանկը ակտիվ գործունեություն է ծավալում այս հատվածում, և այդպիսով լավ գործընկեր է հանդիսանում OFID-ի ֆինանսավորման ծրագրերի համար: Մենք համոզված ենք, որ այս վարկային գիծը կօգնի Արդշինինվեստբանկին ընդլայնել ՓՄՁ-ների ոլորտում մատուցվող ծառայությունների ծավալը և նպաստել երկրի ընդհանուր տնտեսական զարգացմանը՚: