Ուրբաթ, 26 Մարտի 2010 16:08
Յունիբանկը մտադիր է 2010թ. 50 տոկոսով մեծացնել ավտովարկավորմոն պորտֆելը
ԱրմԻնֆո. ՙՅունիբանկ՚-ն իջեցրել է ավտովարկավորման տոկոսադրույքները Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Յունիբանկ՚-ի մամուլի ծառայությունից, 7 մլն դրամը չգերազանցող ավտովարկերի համար սահնանվել է 15 տոկոս տարեկան տոկոսադրույք, իսկ 7 մլն դրամից մինչև 15 մլն դրամ վարկերի համար` 17 տոկոս տարեկան տոկոսադրույք: Վարկերի գծով կանխավճարը կազմում է 20 տոկոս, մարման ժամկետը` մինչև 60 ամիս:
Ավելի թանկարժեք մեքենա գնելու ցանկություն ունեցող հաճախորդներին բանկն առաջարկում է օգտվել ԱՄՆ դոլարով տրամադրվող օվերդրաֆտներից` ավտոմեքենայի գրավադրմամբ: Այս դեպքում վարկի գումարը կկազմի մինչև 100 հազար դոլար, տարեկան տոկոսադրույքը` 15-17 տոկոս, կանխավճարը` 30 տոկոս: Նշենք, որ ՙՅունիբանկ՚-ի վարկային ծրագրերը թույլատրում են վարկի վաղաժամկետ մարում, առանց որևէ սահմանափակումների կամ տուգանքների կիրառման: 2009թ.-ի արդյունքներով ՙՅունիբանկ՚-ը ՀՀ բանկային համակարգում ավտովարկավորման ծավալով զբաղեցրել է առաջատարի դիրքը: 2010թվականի մարտի 1-ի դրությամբ բանկի ավտովարկավորման պորտֆելը կազմել է մոտ 8 մլրդ դրամ: 2010 թվականին ՙՅունիբանկ՚-ը ծրագրել է ավտովարկավորման ծավալների ավելի քան 50 տոկոսի աճ, համապատասխանաբար և շուկայի առաջատարի դիրքի պահպանում: