Ուրբաթ, 26 Մարտի 2010 17:15

Արդշինինվեստբանկը խոշոր բիզնեսը երկարաժամկետ վարկավորելու ուղղություն է վերցրել


ԱրմԻնֆո. Արդշինինվեսբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը:

Անցնող տարին դժվարին էր տարբեր տեսանկյուններից վերցրած: Սակայն, Արդշինինվեստբանկին հաջողվեց պահպանել առաջատարի իր դիրքերը: Դուք, ինքներդ, անցնող տարին ինչպե՞ս եք գնահատում մեր տնտեսության համար և, մասնավորապես, բանկի համար:

Իրոք, ստեղծված ճգնաժամային երևույթների պատճառով անցյալ տարին բավականին ծանր էր երկրի ֆինանսատնտեսական համակարգի համար: Հայաստանի բանկային համակարգը ՀՆԱ 14 տոկոսանոց անկման պայմաններում ցուցադրեց իր կայունությունն ու ճկունությունը, գրանցելով ակտիվների ու վարկային պորտֆելի աճ: Արդշինինվեստբանկն իր հիմնական ցուցանիշներով կարողացավ ապահովել պլանավորված աճը` ակտիվների չափերով, միջոցների ներգրավմամբ, կապիտալով, իսկ շահութաբերության մակարդակով, տարվա արդյունքներով մենք բանկային համակարգում զբաղեցրեցինք երկրորդ տեղը:

Ոււրախալի է, որ նման պայմաններում, ֆիզիկական և իրավաբանական անձանց վստահությունը բանկի նկատմամբ ոչ միայն չնվազեց, այլ, անգամ, աճեց, ինչի մասին է վկայում ավանդների ընդհանուր ծավալների նշանակալից աճը: Ընդ որում, մեր բանկում դրանք աճեցին միջնաժամկետ տեմպերից ավելի արագ: Ցավոք, ավանդների մեջ դիտվում է դոլարային ավանդների տեսակարար կշռի աճ, սակայն, կարևորը նա է, որ քաղաքացիների վստահությունը չի նվազում: Տնտեսության անկման ընդհանուր ֆոնի ներքո մեր բանկն էլ ունեցավ որոշակի կորուստներ, մասնավորապես, իրականացվող կոնսերվատիվ քաղաքականության հետևանքով անցյալ տարվա սկզբին գրանցվեցին վարկային պորտֆելի կրճատման միտումներ: Սակայն, այս տարի արդեն նկատվում են աճի միտումներ, քանի որ վարկավորման բոլոր տեսակներով էլ մենք բավականին ակտիվացել ենք:

Ինչո՞վ էր պայմանավորված վարկային պորտֆելի կրճատումը: Մի կողմից Արդշինինվեստբանկը ֆինանսավորում է, առաջին հերթին, արդյունաբերության ոլորտի խոշոր ձեռնարկություններին, որոնք ճգնաժամի հետևանքով մեր երկրում ամենաշատն էին տուժել: Մյուս կողմից, այդ որտում արդեն դիտվում է աճ, քանի որ կառավարությունն ուղղակի ճանապարհով արդյունաբերական ձեռնարկություններին այնպիսի վարկային ռեսուրսներ է տրամադրել, որ առնվազն կես տարի նրանք բանկային վարկերի կարիքը չեն ունենա:

Լեռնարդյունաբերության ձեռնարկությունների սպասարկման գծով մեր բանկը գրանցել էր վարկավորումների որոշակի անկում: Եվ դա, ինչպես նկատեցիք, պայմանավորված էր նրանով, որ անցյալ տարի Կառավարությունը լեռարդյունաբերական ոլորտի որոշ ձեռնարկությունների տրամադրել էր խոշոր ֆինանսական միջնաժամկետ ռեսուրսներ: Հայաստանի բանկերը չէին կարող հավակնել նման ծավալների վարկավորումների, ելնելով մեկ վարկի չափի նկատմամբ սահմանված նորմատիվային պահանջներից: Արդշինինվեսբանկը, իր կապիտալի մեծությամբ լինելով Հայաստանի երկրորդ բանկը, նույնպես չէր կարող նման խոշոր վարկեր տրամադրել: Դրա համար էլ Կառավարությունը նպատակահարմար գտավ ուղղակի կերպով ֆինանսավորել արդյունաբերական ձեռնարկություններին և հատկապես այդ պատճառով էլ մեր բանկը որոշակի չափով կրճատեց լեռնարդյունաբերության ոլորտի վարկավորումը: Սակայն հուսով ենք, որ մեզ կհաջողվի արագորեն վերականգնել բաց թողնվածը: Ներկայումս մենք բանակցում ենք միջազգային ֆինանսական կազմակերպությունների և տեղական մյուս բանկերի հետ խոշոր բիզնեսի համաֆինանսավորման շուրջ, այն դեպքերի համար, եթե մեր կապիտալի չափերը թույլ չտան, որպեսզի ինքներս տրամադրենք նման խոշոր վարկեր: Առայժմ չէի ուզենա բացել փակագծերը, սակայն մենք բանակցում ենք երկու միջազգային կազմակերպությունների հետ, որոնք կարող են կամ համաֆինանսավորման, կամ էլ երաշխիքների տրամադրման ճանապարհով աճակցել մեր բանկին խոշոր հաճախորդների երկարաժամկետ վարկավորման հարցում: ԸՆդ որում, երկարաժամկետ վարկավորումը մենք մտադիր ենք իրականացնել արտարժույթով:

Դրա հետ մեկտեղ, ինչպես մեր բանկում, այնպես էլ ողջ բանկային համակարգում անցյալ տարի բավականին կրճատվեցին սպառողական վարկավորման ծավալները: Սակայն այդ ոլորտում այսօր նկատվում են աճի միտումներ: Մասնավորապես, Արդշինինվեստբանկն այսօր լայնամասշտաբ վարկավորում է իրականացնում սպառողական վարկավորման տարբեր ուղղություններով: Մեր հին ու նոր գործընկեր-ավտոդիլերների հետ միասին շուտով կվերականգնենք նաև ավտովարկավորման ծավալները: Ինչ վերաբերվում է հիփոթեքային վարկավորմանը, այդ շուկայում մեծ դեր խաղաց Կենտրոնական բանկի կողմից ՙԱզգային Հիփոթեքային ընկերության՚ հիմնումը, որը վերաֆինանսավորում է որոշակի դրամային վարկեր, ինչպես նաև, ՙԵրիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան՚ վարկային կազմակերպության հիմնումը: Արդշինինվեստբանկն արդեն հանդիսանում է նշված ծրագրերի անդամ և շուտով ձեռնամուխ կլինի այդ ուղղությամբ, կառավարության կողմից սուբսիդավորվող, վարկային ռեսուրսների տրամադրմանը: Այսպիսով, սպառողական վարկավորման ակտիվացման գործում կարևոր դեր խաղացին ԿԲ և Կառավարության կողմից բանկային հատվածի աճակցելուն ուղղված ճիշտ քաղաքականությունը:

Դուք գտնում եք, որ բանկային համակարգում բացակայում է իրացվելիության պակասի պրոբլեմը

Այսօր բանկային համակարգում կուտակվել է իրացվելիության մեծ ավելցուկ, իսկ ԿԲ արտարժույթի դիրքերի տարբեր նորմատիվների խստացմամբ նույնպես խթանում է բանկերում դինամիզացիայի բարձրացմանը: ԿԲ իրականացնում է ՀՀ տնտեսության դեդոլարիզացիային ուղղված խելամիտ քաղաքականություն, ինչը ձեռնտու է ինչպես բանկերին, այնպես էլ բնակչությանը: Ներկայումս ՀՀ դրամով երկարաժամկետ ռեսուրսների տրամադրումը հիմնականում հնարավոր է միայն ԿԲ կողմից վերաֆինանսավորման միջոցով: Դրամային վարկերը նույնպես տրամադրում ենք ռուսական ստաբիլիզացիոն վարկի միջոցներով վերաֆինանսավորման շրջանակներում: Որոշ երկարաժամկետ դրամային վարկեր տրամադրում ենք նաև KfW ծրագրի շրջանակներում:

Արդշինինվեստբանկն աշխատում է խոշոր արտահանողների` հայրենական արտադրողների հետ: Կա՞ն արդյոք բանկի կողմից նախագծային ֆինանսավորման օրինակներ:

Մենք ունենք տեխնոլոգիաներ ներկրող ընկերությունների երկարաժամկետ նախագծային ֆինանսավորման մեծ փորձ: Գտնում եմ, որ Հայաստանի բանկային համակարգում, իրականում, նախագծային ֆինանսավորման մեծ փորձ չկա, սակայն դրա պահանջարկը ներկայումս կա, ինչն էլ մենք պատրաստվում ենք շուտով առաջարկել մեր հաճախորդներին: Մինչ այդ մտադիր ենք ներգրավել երկարաժամտետ ֆինանսական արտարժույթային ռեսուրսներ, որոնք մեր հաճախորդներին երկարաժամկետ, այդ թվում նաև դրամային, եկամուտների բազա ստեղծելու, իսկ ապագայում` ճիշտ ձևով պարտքը սպասարկելու և ռիսկերը մեղմելու հնարավորություն կտան:

Բանկը բավականին պասիվ է լիզինգային և ֆակտորինգային ծառայությունների մատուցման շուկայւմ: Ի՞նչ պլաններ կան այդ ուղղությամբ:

Ներկայումս լիզինգային և ֆակտորինգային գործարքներ մենք չենք իրականացնում, սակայն չի բացառվում, որ մեր բաժնետերերը կայացնեն առանձին` լիզինգային ընկերություն ստեղծելու մասին որոշում, քանի որ այդ ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ ունի:

2010 թվականի ռազմավարական զարգացման ծրագրով նախատեսված մակրոտնտեսական ցուցանիշներով ինչպիսի՞ սպասելիքներ ունի բանկը:

Հիմնվելով այն բանի վրա ՀՆԱ-ն կտրուկ անկումից հետո սկսում է վերականգնվել, 2010 թվականին Հայաստանի` 1.5-2.0% տնտեսական աճը համարում ենք իրատեսական: Պետք է հաշվի առնել նաև այլ երկրներում, այդ թվում տարածաշրջանում և Ռուսաստանում, որոնցից Հայաստանը մեծապես կախված է, տնտեսությունների վերականգնման նկատվող միտումները: Օրինակ, մետաղների համաշխարհային գներն աճում են, ինչը չի կարող չանդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա, որը նույնպես ունի պղնձի, մոլիբդենի և ոսկու ստացման աղբյուրներ: Գտնում եմ, որ աճի միտումները կլինեն շարունակական, սակայն ոչ այնքան ակտիվ: Նման պայմաններում մենք կարող ենք ուժեղացնել մեր դիրքերը բանկային հատվածում, այդ թվում, բոլոր շրջաններում աշխատելու և բարձրակարգ կադրերի շնորհիվ: Հետևաբար, ընթացիկ տարում մենք ավելի լայնամասշտաբ կերպով կներխուժենք շուկա, բոլոր ուղղություններով ապահովելով ցուցանիշների աճ: Ընդ որում, զարգացման մի սցենարով նախատեսված են մեղմ, իսկ մյուսով` հզոր աճի միտումներ:

Վերջին տարիներին բանկը կտրուկ ակտիվացել է մասնավոր փոխանցումների ոլորտում: Ինչո՞վ է դա պայմանավորված: Բանկն այդ ուղղությամբ ի՞նչ պլաններ ունի 2010 թվականին, այդ թվում նաև նոր համակարգերին ընդգրկվելու գծով:

Այդ շուկայում ակտիվությունը պայմանավորված է միջազգային խոշոր վճարային համակարգերի հետ համագործակցությամբ, իսկ շուտով կսկսենք աշխատել երկու նոր համակարգի հետ ևս: Հատկանշական է, որ ընթացիկ տարվա փետրվարին մենք արձանագրեցինք մասնավոր փոխանցումների շրջանառության տարեկան 8.5% աճ: Ընդհանուր առմամբ, հունվար-փետրվար ամիսներին բանկի մասնավոր փոխանցումների շրջանառությունը կազմել է 16 մլն.դոլար: Աճը պայմանավորված է համակարգերի դիվերսիֆիկացիայով և տարբեր տեսակի ակցիաների հաջող իրականացմամբ, ինչպես նաև բանկի լայն ցանցով, որտեղ գործում են արդեն 55 մասնաճյուղեր` Հայաստանում և ԼՂՀ-ում:

Ինչքանո՞վ է բանկի մասնաճյուղերի այդպիսի ճյուղավորում ունեցող ցանցը համապատասխանում ներկայիս պահանջներին:

Մեր մասնաճյուղերի մեծ մասը համապատասխանում է ժամանակակից պահանջներին: Դրանց մի մասը վերանորոգման և բանկի կորպորատիվ կառավարմանը համապատասխանեցնելու կարիք ունի, ինչը մենք անցյալ տարի, ֆինանսական ճգնաժամի ստեղծած արգելքների հետևանքով, չհասցրեցինք կատարել: Սակայն այս տարի կավարտենք շրջանայներում գտնվող երկու մաասնաճյուղերի վերանորոգման աշխատանքները` Իջևանում և Արմավիրում, որոնցից մեկը կտեղափոխվի նոր մասնաշենք: Հաջորդ տարի մենք պլանավորել ենք ավարտել բանկի մասնաճյուղային ցանցի լայնամասշտաբ վերանորոգման և վերակառուցման աշխատանքները:

ԻՆչպիսի՞ն են քարտային բիզնեսի զարգացման ուղղությամբ պլանները:

Ընթացիկ տարում մենք կշարունակենք մեր ակտիվ քաղաքականությունը պլաստիկ քարտերի շուկայում: Մանրածախ բանկինգի շրջանակներում ստեղծել ենք քարտային բիզնեսի զարգացման ներ դեպարտամենտ, որը պետք է աշխատի կորպորատիվ հաճախորդների թվի ընդյալնման ուղղությամբ` աշխատավարձային նախագծերով: Ներկայումս մեր բանկը միակն է, որն իր խոշոր և բացառիկ հաճախորդներին առաջարկում է Visa Infinity քարտ: Խորացնելով համագործակցությունը Visa, MasterCard և ArCa համակարգերի հետ, տարեվերջին մենք նախատեսում ենք թողարկել բացառապես չիպային քարտեր:

ԻՆչպիսի՞ն են բանկի պլանները կապված արժեթղթերի հետ:

Մենք մտադիր ենք ուժեղացնել մեր մասնակցությունը պետպարտատոմղերի շուկայում, որոնց պորտֆելն այժմ ավելացել է 11 մլրդ.դրամով: Ընդ որում, աճել է նաև այդ պարտատոմսերի շահութաբերությունը:

2009 թվականին Հայաստանի բանկային համակարգում արձանագրվեց անորակ վարկերի աճ` երկրորդ կիսամյակում` 3%: Կարո՞ղ է արդյոք շարունակվել այդ միտումն այս տարի:

Ես չէի ասի, որ անորակ վարկերի տեսակարար կշիռն աճել է, հակառակը, ԿԲ տվյալներով, դրանց տեսակարար կշիռը բանկային պորտֆելում կրճատվել է և տարեվերջին կազմել է 5%: Նույն իրավիճակն է տիրում նաև մեր բանկում: Անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մինք օպտիմալացրեցինք վարկերի վերակազմավորման աշխատանքները, և, արդյունքում, կրճատեցինք չաշխատող վարկերի բաժինը:

Հունվարին վարկային ներդրումների ընդհանուր ծավալների մեջ տեղի ունեցած որոշակի անկումը պայմանավորված էր սեզոնային ազդեցություններով, ինչի հետևանքով էլ չաշխատող վարկերի տեսակարար կշիռը հասավ 7%-ի, սակայն տնտեսության նախատեսված առողջացումը կբերի վարկերի ընդհանուր ծավալների աճի և վարկերի որակի բարձրացման: Այս ուղղությամբ աշխատանքները բարելավելու համար բանկում գործում է անորակ վարկերի գծով կոմիտե, որը մանրամասն վերլուծությունների և նոր մեթոդների օգնությամբ զբաղվում է պրոբլեմային վարկերով:

Ինչպիսի՞ն են 2010 թվականի Ձեր սպասելիքները կապված ՀՀ դրամի հետագա արժեզրկման հետ

Փոխարժեքը կլինի բյուջեով նախատեսված` 390-400 դրամ 1 դոլարի դիմաց սահմաններում, ինչը ես լիովին իրատեսական եմ համարում: Որոշ տնտեսագետներ տարեվերջի համար կանխատեսում են նաև ՀՀ դրամի ռեվալվացիա:

Ինչպի՞ փոփոխությունների է ենթարկվել բանկում տիրող իրավիճակը որոշակի, այդ թվում նաև ռիսկերի կառավարման, պրոցեդուրաների իրականացումից հետո:

Մեր բանը առաջիններից մեկն էր Հայաստանում, որն ստեղծեց ռիսկերի կառավարման առանձին դեպարտամենտ: Դրա հետ մեկտեղ, մենք խորհրդատվություններ ենք ստանում երկու խոշոր միջազգային կառույցներից: Մասնավորապես, ռիսկերի կառավարման գծով խորհրդատվություններ ենք ստանում մեր բաժնետիրոջից` Միջազգային ֆինանսական կորպոռացիայից (IFC), իսկ վերապատրաստման, ինչպես նաև անդերռայթինգի գծով` ամերիկյան Bank World խարհրդատվական ընկերությունից, որի հետ ստորագրված է երկարաժամկետ համագործակցության պայմանագիր` երեք տարվա ընթացքում խորհրդատվություններ ստանալու նպատակով: Մասնավորապես, թրեյնինգների մի մասը, այդ թվում նաև մասնաճյուղերի ղեկավարների համար, կանցկացնենք այս տարի, իսկ մնացածըէ հաջորդ տարի:

Բնական է, իրականացված վերակառուցումը փոփոխություններ մտցրեց նաև որոշակի պրոցեդուրաների կազմակերպման մեջ: Վարկերի տրամադրումն ավելի օպերատիվ դարձնելու համար Վարկային Կոմիտեին վարկ տրամադրելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու լիազորություններ տրամադրվեցին:

Հայտնի է, որ վերջին կես տարում Արդշինինվեստբանկում տեղի ունեցան էական կառուցվածքային փոփոխություններ: Քանի որ բանկը հանդիսանում է ունիվերսալ բանկ, ապա կարելի՞ է արդյոք ենթադրել, որ այդ փոփոխությունները կապված են բիզնեսի բոլոր ուղղություններն էլ ավելի արդյունավետությամբ զարգացնելու հետ:

ԻՆչպես Դուք նկատեցիք, բանկն իրոք, հանդիսանում է ունիվերսալ մասնաճյուղերի ցանց ունեցող մի ունիվերսալ բանկ: Իր գոյության բոլոր տարիների ընթացքում բանկը դինամիկ ձևով զարգացել է և, դրա հետ կապված, որոշ ուղղությունների մեջ ճշգրտումներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել: Մասնավորապես, ավելի ճկուն և արդյունավետ սպասարկում իրականացնելու և հաճախորդների ձեռնարկատիրական պահանջները բացահայտելու և բավարարելու համար բանկը ստեղծել է երկու նոր բաժանմունք` Բանկի համար ռազմավարական նշանակություն ունեցող խոշոր կորպորատիվ հաճախորդների հետ աշխատող Դեպարտամենտ և Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման Դեպարտամենտ: Չնայած ճգնաժամին, սպառողական վարկավորման հարցը դեռևս մնում է արդիական և հատկապես այդ նպատակով էլ ստեղծվել է Մանրածախ բիզնեսի Դեպարտամենտը, որն ավելի արդյունավետորեն և տեխնոլոգիականորեն կզարգացնի այդ բիզնեսը: Ելնելով վերը թվարկածից պարզ է, որ Բանկն սկսել է լայնածավալ վարկավորումը և հետագայում, անորակ վարկերի պրոբլեմներից զերծ մնալու համար, ստեղծել է ռիսկերի կառավարման Դեպարտամենտը, որը պետք է կանխատեսի և բացահայտի գոյություն ունեցող և պոտենցիալ ռիսկերը:

Բանկը գիտակցում է, որ այս բոլոր բարեփոխումները մեծ ծախսեր են պահանջում, սակայն հաշվի առնելով հաճախորդների պահաջների աճը և ելնելով փոխշահավետ համագործակցության սկզբունքներից, Բանկը գիտակցորեն է գնում այդ քայլին, քանի որ մեր նշանաբանն է` ՙՄիասին մենք ուժեղ ենք՚:

Հարցազրույցը վարեց Լիլիթ Ասլանյանը


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Բրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունենԲրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունեն
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարով
Հայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումըՀայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%
5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է
 Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ
ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերըԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերը
ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի "Թրամփի երթուղում"
Երևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողովԵրևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողով
Երևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովըԵրևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովը
ՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներինՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներին
Հայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանըՀայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանը
Գևորգ Պապոյան. Գևորգ Պապոյան. "Թրամփի ուղին", փաստորեն,  հասել է գործնական մակարդակի
Դրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասինԴրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին
Բոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքովԲոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքով
Վահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումըՎահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումը
Վճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-երՎճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-եր
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համարԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համար
Կարգավորիչը երկարաձգել է Կարգավորիչը երկարաձգել է "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորությունները
Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսըՄարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
Անհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրաԱնհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրա
ԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն էԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն է
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծինՄոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցերՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցեր
Հայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանըՀայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանը
Հայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համարՀայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համար
ԵՆԲ-ը հանդես է եկել ԵՆԲ-ը հանդես է եկել "Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորման շուրջ համաձայնագրի որոշ դրույթների հստակեցման նախաձեռնությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարները
Փոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկըՓոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը
20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
Դավիթ Անանյանը պատմել է Դավիթ Անանյանը պատմել է "Խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին
Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսինԿոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին
ՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիրՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր
Բիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro YardԲիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro Yard
Երևանում կանցկացվի Երևանում կանցկացվի "Ճանաչիր Հայաստանը" փառատոնը՝ ներքին զբոսաշրջության հանրայնացման նպատակով
Դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետոԴեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետո
Ինչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններինԻնչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններին
Մի դրամի ուժը 5 տարեկան էՄի դրամի ուժը 5 տարեկան է
ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վերԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր
Մարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակիցՄարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակից
Մարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասինՄարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասին
ՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբ
Փաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակներըՓաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակները
idcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ինidcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ին
ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համարՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համար
MacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համարMacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համար
Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համարԵրևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համար
Երևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանըԵրևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանը
Պակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄՊակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄ
Պապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել ՀայաստանՊապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան
Հայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համարՀայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար
Արդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսինԱրդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսին
Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել ՄեգամոլումTeam-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Մեգամոլում
Հայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպՀայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպ
Սամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել ՀայաստանՍամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել Հայաստան
Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ինՆոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին
Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ովՀունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալներըՀայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալները
Հայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրելՀայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրել
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.09.2025
RUB4.560.06
USD383.470.72
EUR449.962.75
GBP519.912.59
CAD277.171.47
JPY25.950.08
CNY53.850.12
CHF481.442.76