Երկուշաբթի, 29 Մարտի 2010 16:28

Նոր բաժնետերը մտադիր է ՙԱնելիք Բանկ՚-ն առաջատարների շարք դուրս բերել


ԱրմԻնֆո. ՙԱնելիք Բանկը՚ նոր ՙշունչ՚ ստացավ այն բանից հետո, երբ անցյալ տարի բանկի բաժնետոմսերի 51% փաթեթը գնվեց լիբանանյան CreditBank-ի կողմից: Բանկը, որի կանոնադրական կապիտալը հասցվեց 14.3 մլրդ.դրամի, սկսել է աստիճանաբար ընդգրկվել մայր բանկի ընդհանուր ռազմավարության մեջ, իհարկե, ելնելով հայկական շուկայի առանձնահատկություններից: Անելիքի և նրա լիբանանյան բաժնետիրոջ միջև իդենտիֆիկացիոն գործընթացը դեռ չի ավարտվել, կարևորագույն բոլոր միջոցառումները դեռևս առջևում են, սակայն, նոր բաժնետերը բանկի դիրքերը շուկայում բարձրացնելու նկատմամբ ամենայն լրջորեն է տրամադրված: ԱրմԻնֆո գործակալությանը տրված իր հարցազրույցում CreditBank-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուդոլֆ Աթալլան ներկայացրել է ՙԱնելիք Բանկի՚ զարգացման առաջիկա ծրագրերը:

Պրն.Աթալլա, հայտնի է, որ ներկայումս ՙԱնելիք Բանկում՚ տեղի են ունենում միանգամից երեք կառույցների հետ կապված իդենտիֆիկացիոն աշխատանքներ` ՙԱնելիք Բանկ՚-ի, ռուսական ՙԱնելիք ՌՈՒ՚-ի և CreditBank-ի: Ո՞ր փուլում է գտնվում այդ գործընթացը և ինչքանո՞վ կբարձրանա բանկի գործունեության արդյունավետությունը նշված աշխատանքներն ավարտելուց հետո:

Նախ կուզենայի նշել, որ 1943 թվականին Լիբանանի անկախության հռչակումից և 1964 թվականին Լիբանանի Բանկի ստեղծումից հետո Լիբանանի բանկային համակարգը ծաղկում ապրեց, իսկ լիբանանցիները. չնայած 15-ամյա քաղաքացիական պատերազմին և 1958 թվականի դեպքերի ծանր հետևանքներին, լիիրավորեն համարվում են բանկային արդյունեբերության պիոներները արաբական երկրների մեջ:

Վերադառնալով Ձեր հարցին կուզենայի ասել, որ ներկայումս CreditBank-ն իր ցուցանիշներով գտնվում է Լիբանանի 65 բանկերից 20 առաջատարների կազմում: Վերջին 4-5 տարիներին բանկի կատարողականությունը գերազանց է, իսկ թրեյդ-բանկինգի գծով մենք Լիբանանի առաջատար բանկերի կազմում ենք: Մեր բանկը հիմնվել է 1981 թվականին, որպես ընտանեկան բիզնես (ՙCredit Bancaire’’), այնուհետև բանկը ձեռք բերեց ՙCredit Lyonnais Liban՚-ը (ֆրանսիական ՙCredit Lyonnais՚ հանրահայտ բանկի լիբանանյան մասնաճյուղը) և արդյունքում, վերանվանվեց CreditBank-ի: Ներկայումս բանկի աշխատակիցների թիվը հասնում է 300-ի, մասնաճյուղերի թիվը` 16-ի: Ամբողջ աշխարհով ունենք թղթակցային հաշիվների լայն ցանց և հաճախորդներ Մերձավոր Արևելքի բոլոր երկրներից:

Հայկական շուկա մեր մուտքը հիմնականում պայմանավորված է Հայաստանի նկատմամբ մեր ունեցած մեծ հետաքրքրությամբ, քանի որ Լիբանանում մոտ 400 հազար հայ է ապրում, որոնց մտածելակերպը շատ նման է մերին: Եվ ՙԱնելիք Բանկի՚ վերահսկիչ փաթեթի ձեռքբերումը CreditBank-ի միջազգային ներկայության զարգացման կարևորագույն քայլերից մեկն եմ համարում: Ներկայումս մեր առջև մի շարք կարևոր խնդիրներ են դրված ՙԱնելիք Բանկի՚ հետագա ուժեղացման ուղղությամբ: Պետք է նկատի ունենալ, որ մեր մասնակցությունը բանկի կապիտալին ենթադրում է ոչ միայն դրա համալրում, այլ նաև Նոու-հաու-ի ներդրում: Հետևաբար, մեր մասնակցությունը բանկի կապիտալին բացառում է այն փաստը, որ բանկը կշարունակի մնալ շուկայի միջակ բանկերի շարքում: Մեր նպատակը առաջատար դառնալն է` նոր պրոդուկտների ստեղծման և նոր մոտեցումների ներդրման միջոցով:

Չնայած, որ երկու կառույցների իդենտիֆիկացիոն գործընթացները երկար ժամանակ են պահանջում, այնուամենայնիվ, այսօր մենք կարող ենք վստահությամբ ասել, որ ՙԱնելիք Բանկը՚ և CreditBank-ը ներկայացնում են մի միասնական ՙկարկաս՚, մի մարմին: Մենք արդեն ձեռք ենք բերել Երևանի կենտրոնում (Վարդանանց 13) գտնվող նոր շենքը, որտեղ սկսել ենք կապիտալ վերանորոգումը, որը այն կավարտենք տարեվերջին: Ընդ որում, շենքի ներսի մասն ամբողջովին կփոխվի, այսպես ասած, կրկին կվերակառուցվի, իսկ արտաքին տեսքը կպահպանվի հին հայկական ոճով: Բացի այդ, մենք սկսել ենք բանկում ստեղծել և զարգացնել մի նոր կառույց, որտեղ աշխատանքները բաժանված կլինեն մի շարք նոր կառույցների միջև: Ամենակարևորագույն քայլերից կլինի նաև նոր ՏՏ-համակարգի ներդրումը:

Ինչպիսի՞ն է Ձեր կողմից ներկայացված նախագծերին ներդրումների չափերը: Եվ ի՞նչ է նախատեսվում կատարել հատկապես ՏՏ ոլորտում:

ՙԱնելիք բանկի՚ վերանորոգման և կահավորման հետ կապված մենք առանձին հաշվարկներ չենք կատարում: Սակայն հաստատում եմ, որ խոսքը գնում է մի-քանի միլիոն դոլարի մասին, որոնք կուղղվեն ՙկրեատիվ՚ լուծումներին, չէ՞ որ բանկի վերջնական արդյունքները կախված կլինեն նրանից, թե ինչքան ուժեղ է ՏՏ-համակարգը: Երկու տարում նախատեսվում է ամբողջովին նորացնել ՏՏ-համակարգը` նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան: Դա մեզ համար շատ կարևոր է Լիբանանի և Հայաստանի միջև կոմունիկացիաների տեսանկյունից, քանի որ արդյունավետ և օպերատիվ գործունեության համար պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, երբ CreditBank-ը և ՙԱնելիք Բանկ՚-ը, գտնվելով տարբեր երկրներում, կարող են իրենց զգալ ինչպես մեկ շենքում: Ներկայումս ՏՏ-մասնագետները մշակում են նախագիծը և գնահատում ներդրումների անհրաժեշտ ծավալները: Դժվարություններ կան նաև կապված լեզվական խոչնդոտների հետ, քանի որ ՙԱնելիք Բանկ՚-ում գործող համակարգը ներկայացված է միայն հայերեն և ռուսերեն լեզուներով:

Կվերանայվի՞ արդյոք բանկի վարկային քաղաքականությունը: Հայտնի է, որ ՙԱնելիք Բանկն՚ ու CreditBank-ը մտադիր էին Հայաստանում սկսել խոշոր ծրագրերի համաֆինանսավորման համատեղ նախագծեր: Ի՞նչ վիճակում է այժմ այդ ծրագիրը:

Մենք չենք պատրաստվում փոխել բանկի դեմքը կամ վարկային քաղաքականությունը, քանի որ բանկի փորձառու, գործող, գործադիր մարմինն ավելի շատ է իրազեկված հայկական շուկայի պահանջներին ու առանձնահատկություններին: Մենք մեր ուժերը կկիրառենք գործող քաղաքականությունը կատարելագործելուն, պարզեցնելով շփումները հաճախորդների հետ:

Ինչ վերաբերում է համաֆինանսավորման նախագծին, ապա այն արդեն գործարկման մեջ է, տեսականորեն բոլոր գործիքներն էլ պատրաստ են և ներկայումս ՙԱնելիք Բանկի՚ մեր գործընկերներից սպասում ենք հայտերի-առաջարկությունների: Ընդ որում, օրերս մենք առաջին նախագիծը քննարկեցինք Երևանում, հավաքեցինք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, և Լիբանանում դրանք հաստատելուց հետո վարկը կտրամադրվի: Հետագայում, նորագույն ՏՏ-համակարգի ներդրումից հետո, վարկի տրամադրման վերաբերյալ որոշումները կընդունվեն ավելի արագ: Ծրագրերի վարկավորման առավելագույն ծավալների մասին խոսելն առայժմ իմաստ չունի, քանի որ չափերի գծով սահմանափակումներ չեն սահմանվելու, մենք միայն տալու ենք յուրաքանչյուր նախագծի հետ կապված մեր գնահատականը: Իսկ ռիսկերը հավասարաչափ կերպով կբաշխվեն CreditBank-ի և ՙԱնելիք Բանկի՚ միջև:

Ներկայումս շարունակվում է ՙԱնելիք Բանկի՚ լոկոմոտիվը մնալ դրամական փոխանցումների Anelik համակարգը: Լիբանանի ԿԲ CreditBank-ին թույլ տվե՞լ է արդյոք նշված համակարգում գործել: Ձեր գնահատականներով, ինչքանով այդ համակարգը պահանջարկ կունենա Մերձավոր Արևելքում:
Ի տարբերություն հայկական բանկերի, լիբանանյան բանկերը վճարային համակարգներում գործելու համար Կենտրոնական բանկի հատուկ թույլտվության կարիքը չունեն և կարող են ազատ աշխատել ցանկացած համակարգի հետ:

CreditBank-ն առայժմ ձեռնամուխ չի եղել Anelik համակարգում գործելուն, սակայն, առաջիկա ամիսներին այդ գործընթացը կսկսվի: Ներկայումս մենք քննարկում ենք Anelik համակարգի բոլոր հնարավորությոնները, որպեսզի այն կիրառենք ոչ միայն CreditBank-ում, այլ նաև այն առաջարկենք արաբական մյուս բանկերին: Ելնելով այն հանգամանքից, որ այդ համակարգի մեկնարկային երկիրն է հանդիսանում Ռուսաստանը, ՙԱնելիք ՌՈՒ՚-ի մեր գործընկերները, մասնավորապես, Գալինա Վորոնինան, կժամանեն Լիբանան և կկազմակերպեն Anelik համակարգի հատուկ շնորհանդեսներ: Հաշվի առնելով այն, որ մենք արդեն բանակցում ենք մի շարք լիբանանյան բանկերի հետ, կարելի է հույս հայտնել, որ շուտով առնվազն 10 լիբանանյան բանկ կներգրավվի Anelik համակարգին:

Արաբական աշխարհի բնակչությանը նրանց համար նոր համակարգի մեջ ներգրավելու համար որոշակի ժամանակ կպահանջվի: Մենք պետք է մարդկանց սովորեցնենք այդ համակարգից օգտվել, բացատրել դրա առավելությունները Լիբանանում գործող մյուս համակարգերի նկատմամբ: Այդ իմաստով Anelik-ը շուկայում ունի լուրջ և խոշոր մրցակիցներ, մասնավորապես, ի դեմս Western Union և MoneyGram համակարգերի: Սակայն, քանի որ Western Union-ը Հայաստանում ներկայացված չէ, դա մեզ լրացուցիչ մրցակցային առավելություններ է տալիս: Բացի այդ, եթե տարբեր համակարգերի հետ աշխատելիս CreditBank-ը երաշխիքներ չի տրամադրում և չի նվազեցնում տոկոսադրույքները, ապա, Anelik-ի ծառայություններից օգտվելիս, հաճախորդին կտրամադրվի անվտանգության և հուսալիության ամբողջական երաշխիքներ, ինչպես նաև կառաջարկվեն ամենամրցունակ տոկոսադրույքները:

Հարցազրույցը վարեց Լիլիթ Ասլանյանը




ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համարՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
26.12.2025
RUB4.900.01
USD381.47-0.04
EUR449.14-0.89
GBP514.56-1.05
CAD278.81-0.23
JPY24.39-0.07
CNY54.44-0.02
CHF483.12-1.71