Երկուշաբթի, 29 Մարտի 2010 16:52
Անելիք Բանկը՚ և CreditBank-ի բիզնեսի համաֆինանսավորման նոր նախագիծ են գարծարկել
ԱրմԻնֆո. ՙԱնելիք Բանկը՚ իր ամենամեծ բաժնետիրոջ`լիբանանյան CreditBank-ի հետ համատեղ ձեռնամուխ է եղել խոշոր բիզնեսի համաֆինանսավորման նոր նախագծի գործարկմանը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է CreditBank-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուդոլֆ Աթալլահը:
Նրա խոսքերով, մոտ օրերս, Երևանում, CreditBank-ի ներկայացուցիչները վերլուծել են ֆինանսավորման առաջին նախագիծը, հավաքել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, և դրանք Լիբանանում հաստատվելուց հետո, վարկը կտրամադրվի: ՙՀետագայում, ՏՏ համակարգերի ներդրումից հետո, որոշումները կկայացվեն ավելի արագ՚,-նշել է նա: Խոսելով վարկերի չափերի մասին, զրուցակիցը նշել է, որ չափերի հետ կապված սահմանափակումներ չեն լինի, իսկ ռիսկերը հավասարաչափ կբաշխվեն CreditBank-ի և ՙԱնելիք Բանկի՚ միջև:
Հիշեցնենք, որ 2009 թվականին CreditBank-ը ձեռք է բերել Անելիք բանկի բաժնետոմսերի 51%-ը: 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՙԱնելիք Բանկի՚ վարկային պորտֆելը կազմել է 25.3 մլրդ.դրամ (67 մլն.դոլար):