Երեքշաբթի, 30 Մարտի 2010 17:55
Ամերիաբանկ՚ ՓԲԸ-ին շնորհվել է պետական պարտատոմսերի շուկայի Գործակալի կարգավիճակ
ԱրմԻնֆո. Ամերիաբանկին շնորհվել է ՀՀ պետական /գանձապետական/ միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում Գործակալի կարգավիճակ: ԻՆչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, կարգավիճակը բանկի շնորհվել է մարտի 26-ին, ՀՀ Ֆինանսնաերի նախարարության կողմից: Միաժամանակ, բանկը հանդիսանում է պետական կարճաժամկետ պարտատոմսերի շուլայի դիլեր:
Աղբյուրի համաձայն, բանկը մտադիր է ակտիվորեն աշխատել պետպարտատոմսերի ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայում: Նշված շուկաներում բանկի գործունեության էական ակտիվացման մասին է վկայում պետպարտատոմսերի պորտֆելի տարեկան աճը`2009 թվականի հունվարի 1-ին այդ ցուցանիշը կազմել է 2.474 մլրդ.դրամ, իսկ 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ` աճել է մոտ 3 անգամ, կազմելով 6.792 մլրդ.դրամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`Հայաստանի բանկային համակարգի վերլուծության և Ռենկինգի, 2009 թվականին Ամերիաբանկը պետպարտատոմսերում իրականացված ներդրումների ծավալներով կտրուկ թռիչք է կատարել (5 տեղով), 6-րդ տեղը զբաղեցնելով Հայաստանի բանկային համակարգում: Բանկի ակտիվների կազմում, որոնք 2009 թվականին աճել են 2 անգամ, պետպարտատոմսերում իրականացված ներդրումների ծավալները տարվա կտրվածքով աճել են`5.4%-ից մինչև 7%:
ՀՀ Ֆինանսների նախարարության վերջին տվյալներով, կարճաժամկետ պետպարտատոմսերի շուկայում աշխատում են միայն դիլերները, իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ պետպարտատոմսերի շուկայում`միայն գործակալները: Մասնավորապես, դիլերի կարգավիճակ ունի 21 բանկ (բացի ProCredit Bank-ից) և ՙՏոնտոն՚ ընկերությունը, իսկ գործակալի կարգավիճակ` HSBC Բանկ Հայաստանը, Արդշինինվեստբանկը, Կոնվերս Բանկը, Արմսվիսբանկը, Արարատբանկը, ՎՏԲ Հայաստան Բանկը և Ամերիաբանկը: