Չորեքշաբթի, 31 Մարտի 2010 13:58

Բժշկական ապահովագրություն: Կամավորից դեպի պարտադիր


ԱրմԻնֆո. Քաղաքակիրթ բոլոր երկրներում էլ բնակչության առողջության խնդիրը պետության համար կարևորագույններից մեկն է: Այդ երկրներում բնակչության կյանքի տևողությունը բարձրացնելու և աշխատունակ բնակչության անժամանակ մահվան դեպքերը կրճատելու նպատակով, որպես կանոն, օգտագործվում են բոլոր միջոցները, այդ ամենին հասնելով առողջապահության համակարգի բավականաչափ ֆինանսավորման հաշվին: Ընդ որում, ֆինանսավորման հիմնական աղբյուր է հանդիսանում պարտադիր բժշկական ապահովագրությունը:

Ինչպես ցանկացած սոցիալական պետությունում, Հայաստանում նույնպես, քաղաքացիներին երաշխավորվում է անվճար օգտվել որոշակի բժշկական ծառայություններից: Սակայն, առողջապահության հայրենական համակարգը, մի շարք պատճառներով, ի վիճակի չէ բավարարել բնակչության պահանջները, քանի որ այդ պատճառներն արդյունք են տրամադրված դրամական միջոցների ոչ ռացիոնալ օգտագործման, ինչպես նաև, մի շարք հիվանդությունների և վիճակների որպես ոչ սուր ախտորոշելու տրամաբանական հիմնավորման բացակայության, ինչի մասին է վկայում հետևյալ օրինակը: Պերֆորատիվ կամ պայթած կուրաղիքով հիվանդին բժիշկները անվճար հիմունքներով վիրահատում են պետպատվերի շրջանակներում, իսկ բորբոքված կուրաղիքով հիվանդին (երբ վիճակը դեռ չի սրվել) վիրահատում են վճարովի հիմունքներով, կամ, ինչպես բժիշկներն են կատակում` ՙԵթե ուզում եք անվճար` ուրեմն պետք է սպասել մինչև որ պայթի՚:

Հասկանալի է, որ բյուջետային միջոցները բավարար չեն առողջապահության առջև ծառացած խնդիրները լուծելու համար, հետևաբար, նոր աղբյուրը` բժշկական ապահովագրությունը, անկասկած, կբարելավի իրավիճակը: Դա հասկանում են և Հայաստանի իշխանությունները, և բժիշկները: Ավելին, տեղական ԶԼՄ-ներում պարբերաբար նշվում են անգամ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ենթադրվող ժամկետները` 2-3 տարի: Ընդ որում, այդ ուղղությամբ որևէ պլանային միջոցառումներ չեն իրականացվում, ինչը հիմք է տալիս առաջիկա առնվազն 10 տարիների ընթացքում կասկածի տակ դնել պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հավանականությունը:

Հայաստանի առողջապահության կազմակերպիչների Ասոցիացիայի անդամ, պարտադիր բժշկական ապահովագրության կորդինատոր Դավիթ Պետրոսյանի կարծիքով, այստեղ, մնացած պատճառների հետ մեկտեղ, որպես փորձաքար է հանդես գալիս նաև այն հանգամանքը, որ առողջապահության նախարարությունը չի ցանկանում հրաժարվել բնակչության սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժմանն ուղղվող բյուջետային միջոցներից: ՙՀայաստանի Առողջապահության կազմակերպիչների Ասոցիացիան՚, որը կազմված է տարբեր կարգի 13 հազար բժիշկ-մասնագետներից, ընդունել է բժշկական ապահովագրության պրոբլեմներըն ուսումնասիրելու և պարտադիր ձևով դրա ներդրումն ուսումնասիրելու վերաբերյալ որոշում: Սակայն, խաղի մեջ շատ մեծ շահեր են դրված և առանց նախագահի ուղղակի միջամտության այդ գունդը տեղից չի շարժվի, իսկ նախագիծն այդպես էլ կհիշվի` դեպքից դեպք՚,-նշել է Պետրոսյանը:

Պարտադիր բժշկական ապահովագրության գործարկման համար, իրոք, տիտանական ճիգեր են պահանջվում, որպեսզի, առաջին հերթին, սահմանվի բժշկական ապահովագրության զարգացման ուղղությունը, միասնականացնելով այն պարտադիր բժշկական ապահովագրության մոդելի հետ: Իսկ այնուհետև, առողջապահական համակարգում իրականացվեն բարեփոխումներ, մասնավորապես, հիվանդությունների, բուժման մեթոդների, ախտորոշման և կանխորոշման միջոցառումների ստանդարտացման ուղղությամբ:

Ի՞նչն է խանգարում զբաղվել պարտադիր բշկական ապահովագրության նախագծի քննարկմամբ, չէ՞ որ Հայաստանում, այսօր, կամավոր բժշկական ապահովագրության շնորհիվ, արդեն տեսանելի է ապահովագրողների և բժիշկների համագործակցության դրական արդյունքը: Կամավոր բժշկական ապահովագրությունն է, որ սկսել է լուծել դեռևս փոքր հանդիսացող, լայն լսարանին անտեսանելի, սակայն, ապահովագրական Պոլիսների տերերի համար անգնահատելի նշանակություն ունեցող լուրջ պրոբլեմները: Խոսքը գնում է բժշկական ծառայությունների որակի և դրանց գների նկատմամբ իրականացվող հսկողության մասին, որը տեղի է ունենում ապահովագրելու դեպքում: Բնական է, հսկողությունն իրականացնում է ապահովագրական ընկերությունը, որը հանդես է գալիս որպես հիվանդի ՙգործընկեր՚ և կանխարգելում է` անտեղի պրոցեդուրաների իրականացումը, հիվանդին մի բժշկից մյուսի մոտ քարշ տալը, ծառայությունների գնի անհիմն բարձրացումը և նման այլ տհաճություններ, որոնք բազմաթիվ են առողջապահության մեր ազգային համակարգում: Տեղական ապահովագրողներն անգամ ունեն բժշկական անձնակազմի մասնագիտական անպետքության բացահայտման փորձ:

ՙԲոլորովին վերջերս, ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերության փորձագետին հաջողվեց կանխել բժշկական մի կոպիտ սխալ: Բժիշկը երեխային նշանակել էր Հայաստանում չգրանցված մի դեղամիջոց: Ընկերության փորձագետի կարծիքով, դա կարող էր վնաս պատճառել երեխայի առողջությանը, դրա համար էլ մենք արգելեցինք երեխային այդ դեղամիջոցով բուժելը: Հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստը գրավոր հաստատեց մեր փորձագետի կասկածները, անձամբ կապվելով պոլիկլինիկայի ղեկավարության հետ: Քննարկումից հետ դրվեց բժշկի մասնագիտական անպետքության և, որպես հետևանք, աշխատանքից ազատելու հարցը: Փաստորեն, եթե չլիներ մեր միջամտությունը, ապա այդ դեղամիջոցի ընդունումը կարող էր լուրջ բարդեցնել երեխայի վիճակը՚,-մեզ հետ կիսվեց ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերության տնօրեն Լևոն Ալթունյանը, ավելացնելով նաև, որ վերոհիշյալ դեղամիջոցը բավականին թանկ արժեր (մոտ 150 հազ.դրամ), ինչը բացառում է նաև շրջանառվող կարծիքն այն մասին, որ թանկությունը վկայում է որակի մասին:

Դավիթ Պետրոսյանը նույնպես բարձր է գնահատում վերահսկման համակարգում ապահովագրողի դերը, ընդ որում նշելով այդ հսկողության հեռանկարայնությունը, որը կբերի բժիշկների լիցենզավորմանը և, հետևաբար, կնպաստի մասնագիտական անպետք բժշկական անձնակազմի մաղմանը: ՙԲժիշկների պարբերաբար լիցենզավորման փորձ արդեն եղել է: Սակայն այն բանից հետո, երբ պարզվեց, որ լիցենզիայի մերժման ոչ մի դեպք չի գրանցվել, արվեցին համապատասխան եզրակացություններ, և կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար լիցենզավորման գործընթացը կանգնեցվեց՚,-պատմեց Պետրոսյանը:

Իհարկե, կամավոր բժշկական ապահովագրության այս բոլոր դրական կողմերը կարևոր դեր են խաղում ապահովագրողների հաճախորդների` պոտենցիալ հիվանդների համար, սակայն, կամավոր բժշկական ապահովագրության հիմնական և ամենակարևոր առանձնահատկությունը` դա բժշկական ծառայությունների մատչելիությունն է:

Գաղտնիք չէ, որ հայերը մինչև վերջ հետաձգում են այցելությունը բժշկին: Բժիշկների կարծիքով, իրավիճակը բացատրվում է հիվանդների անվճարունակությամբ, որոնք անգամ լուրջ հիվանդությունների դեպքում էլ ստիպված են լինում բուժումը հետաձգել դեպի լավ ժամանակներ: Իսկ կամավոր բշկական ապահովագրության դեպքում մատչելի են դառնում բժշկական այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են, օրինակ, թանկարժեք սրտանոթային վիրահատությունները, քանի որ դրանց համար վճարում է ապահովագրական ընկերությունը:

Իհարկե, ապահովագրական ընկերությունն առևտրային կառույց է և որոշակի պարտավորություններից բացի ունի նաև իր սեփական շահերը, որոնցով ղեկավարվելով, նա կարող է չշտապել փոխհատուցել հաճախորդի առողջության վերականգնման հետ կապված ծախսերը: Իսկ այստեղ արդեն մեծ դեր է խաղում ապահովագրական ընկերության ընտրության հարցը:

Տեղին է նշել, որ մինչև 2009 թվականի ավարտը կամավոր բժշկական ապահովագրության հատվածում գործում էին ընդամենը 6 ապահովագրողներ: Հետաքրքրական է, որ այս ոլորտում նախկինում առաջատար հանդիսացող ընկերություններից մեկը վերջերս, դադարեցնելով իր գոյությունը որպես առանձին միավոր, միաձուլվեց և իր պորտֆելը փոխանցեց ՙՌոսգոսստրախ Հայաստան՚ ընկերությանը, որն էլ իր հերթին, ՙԻՆԳՈ Արմենիա՚, ՙԿասկադ Ինշուրանս՚, ՙԳարանտ Լիմենս՚, ՙՆաիրի՚ ընկերությունների հետ միասին, հայտնվեց այս հատվածի առաջատարների շարքում:

Հատկապես հաճախորդների թվի սահմանափակ լինելը և հաճախորդներից ցանկացած գնով ինչ-որ բան ՙպոկելու՚ ցանկությունն է, որ ապահովագրողներին ստիպում է մրցակցային պայքարում նահանջել դասական ապահովագրության կանոններից: ՙՀաճախորդներ ներգրավելու համար ապահովագրողները մրցակցում են ոչ թե ֆինանսական կայուն երաշխիքներ տրամադրելու, այլ միանգամայն ոչ ապահովագրական ծառայություններ մատուցելու համար: Ծառայություններ ստեղծելու ուղղությամբ առաջացած այս պարա-բժշկական և պարա-ապահովագրական աժիոտաժը, որն ապահովագրության հետ ոչ մի ընդհանուր բան չունի, հսկայական վնաս է հասցնում ապահովագրական շուկային: Կամավոր բժշկական ապահովագրության հաճախորդներն արդեն երես են առել դեմպինգային ընկերություններից, որոնք հաճախորդին դուր գալու համար շարք են կանգնել՚,-նշում է ՙԻՆԳՈ Արմենիա՚-ի տնօրեն Լ.Ալթունյանը, դրանով իսկ բացատրելով հաճախորդների կողմից մեկ ապահովագրողից մյուսին անցնելը, քանի որ ապահովագրողների մեծ մասի մոտ բացակայում է վարչական և պատմական կայունության անհրաժեշտ փորձը, ինչպես նաև համապատասխան մեթոդաբանությունը: ՙԸնկերություններին խանգարում է նաև ավելորդ ձգտումն աուտսորսինգին` օրինակ, բժշկական փորձագիտությունը նրանք վստահում են կլինիկաներին, ինչը վտանգավոր է՚,-նշում է Ալթունյանը:

Խակայն, սրանով չեն սահմանափակվում հայրենական ապահովագրական համակարգի պրոբլեմներն ու թերացումները: Ապահովագրողների մոտ բացակայում է ապահովագրության կարևորագույն բաղադրիչներից մեկը, պրոցեդուրաների ստանդարտացման և արձանագրման մեթոդաբանությունը, այդ թվում նաև բժշկական հիմնարկների հետ հարաբերություններում: Հայ ապահովագրողները բժշկական նշանակումների փորձագիտության ժամանակ հաճախ են բախվում բացասական վերաբերմունքի հետ: ՙՀաճախորդները մատուցված ծառայությունների համար հաճախ են դժգոհություն արտահայտում: Դժգոհ են լինում նաև բուժհիմնարկները, որոնց աշխատանքն ստուգվում է մեր փորձագետների կողմից: Բնական է, բժշկական փորձագիտությունը ապահովագրողի համար անհրաժեշտ միջոց է, որը նպաստում է ՙփոխ-համաձայնության գալու՚ դեպքերի խափանմանը՚,-հայտարարում է ՙԻՆԳՈ Արմենայի՚-ի ղեկավարը, պարզաբանելով իրավիճակը, որ եղել են դեպքեր երբ հաճախորդը ներկայացրել է 40 ատամի բուժման հաշիվ, ինչն անհեթեթություն է:

Իրենք, ապահովագրողները, չեն գտնում, որ պարտադիր բժշկանա ապահովագրությանն անցնելն այդքան արագ տեղի կունենա, քանի որ բազմաթիվ են անորոշություններն ու չլուծված խնդիրները, սակայն` դրա անհրաժեշտությունը չեն ժխտում:

Կուզենա՞ն արդյոք մեր հայրենակիցներն օգտվել բժշկական ապահովագրությունից, թեկուզ կամավոր հիմունքներով: Մեր մինի-հարցումները ցույց տվեցին, որ կուզենային, սակայն` ի վիճակի չեն: Հայերը չեն հավատում, որ անգամ ապահովագրության դեպքում էլ կլինիկայում չպետք է վճարեն բազմաթիվ այլ մանրուքների, այդ թվում նաև ՙսպիտակ-խալաթավորների՚ բարի վերաբերմունքի դիմաց: Եվ այստեղ է, որ բժշկական ապահովագրության զարգացումը կանգ է առնում բնակչության կողմից չվճարելու ցանկության առջև, մանավանդ, որ բնակչության մեջ դեռևս թարմ է մնացել խորհրդային անվճար բժշկության մասին հիշողությունը: Սակայն մոռացվում է մեկ այլ խորհրդային ճշմարտություն` ՙէժան բուժվել-իզուր բուժվել՚: Այսինքն, ցանկացած պարագայում էլ վճարել պետք է, սակայն, մի դեպքում, որակյալ ծառայությունների դիմաց, իսկ մյուս դեպքում` անորակ ծառայությունների հետևանքների, կարևոր չէ, թե դրանք ապահովագրական են, թե բժշկական:

Կամավոր և պարտադիր բժշկական ապահովագրությունների համադրման ճանապարհով ազգային առողջացման պրոբլեմը մնում է չլուծված: Մահացության բարձրացման կրիտիկական իրավիճակը, մանավանդ այն հիվանդությունների գծով, որոնք հաջողությամբ բուժվում են ժամանակակից ախտորոշման ճանապարհով, պետք ծանրակշիռ փաստարկ հանդիսանա շտապ բարեփոխումների իրականացման համար, իսկ, ինչպես գտնում են փորձագետները, ապագայի ողբերգություններից խուսափելու համար, այդեն այսօր, հարկավոր է հստակ կողմնորոշվել նշված պրոբլեմների լուծման ընտրության հարցում:

Տատյանա Մկրտչյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
16.12.2025
RUB4.810.01
USD381.760.06
EUR448.800.61
GBP512.401.72
CAD277.100.00
JPY24.650.04
CNY54.210.05
CHF479.540.14