Հինգշաբթի, 1 Ապրիլի 2010 10:01
Միավորվելով ՙԿասկադ Բանկի՚ հետ Ամերիաբանկը մտադիր չէ կլանել նաև ՙԿասկադ Կապիտալ Հոլդինգի՚ ապահովագրական և ներդրումային ընկերությունները
ԱրմԻնֆո. Միավորվելով ՙԿասկադ Բանկի՚ հետ Ամերիաբանկը մտադիր չէ կլանել նաև ՙԿասկադ Կապիտալ Հոլդինգի՚ կազմում գործող ապահովագրական և ներդրումային ընկերությունները: Այս մասին, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին. հայտարարել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ և գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, բանկերի միաձուլման առիթով տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ապագայում չեն բացառվում նաև ՙԿասկադ Ինվեթմենտ՚ ներդրումային ընկերության նկատմամբ հավակնությունները: Ինչ վերաբերում է ՙԿասկադ Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությանը, ապա նման հավակնություններ Ամերիաբանկի կողմից չկան: