Երեքշաբթի, 23 Մարտի 2010 17:52
Յունիբանկի բաժնետերը որոշել է բանկի կապիտալն ավելացնել 2.8 մլրդ.դրամով
ԱրմԻնֆո. Յունիբանկի միակ բաժնետեր, կիպրոսական ՙՌիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդ՚ ընկերությունը որոշում են կայացրել ավելացնելու բանկի կանոնադրական կապիտալը 2,8 մլրդ դրամով: Համալրումից հետո այն կկազմի 11,4 մլրդ դրամ:
ԻՆչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են Յունիբանկի մամուլի ծառայությունից,
Կանոնադրական կապիտալի ավելացումը համապատասխանում է բանկի զարգացման ռազմավարությանը` ուղղված գործունեության ծավալների մեծացմանն ինչպես մանրածախ, այնպես էլ` կորպորատիվ ոլորտներում: Կապիտալի համալրումն անհրաժեշտ է Յունիբանկին գործունեության հետագա ընդլայնման և 35 տոկոսով վարկային ներդրումների ծավալների ավելացման նպատակով: 2010թ.-ին բանկը նախատեսում է վարկային պորտֆելը հասցնել 90 մլրդ դրամի:
ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի համաձայն, այս տարվա մարտի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 108 մլրդ դրամ, գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 46 տոկոսով: 2009թ.-ի արդյունքներով Յունիբանկն ակտիվների ծավալով ՀՀ բանկային համակարգում զբաղեցրել է հինգերորդ տեղը: Արդյունաբերության ոլորտին բանկն ուղղել է 24,4 մլրդ դրամ` զբաղեցնելով առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում: Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով Յունիբանկը զբաղեցրել է երկրորդ տեղը: ֆիզիկական անձանց բաժին է ընկել բանկի վարկային ներդրումների 42 տոկոսը: