Ուրբաթ, 2 Ապրիլի 2010 17:55
Վիվա-Սել ՄՏՍ-ը նախընտրել է ապահովագրվել ԻՆԳՈ-Արմենիայում
ԱրմԻնֆո. ԻՆԳՈ-Արմենիա ապահովագրական ընկերությունը 2010 թվականի առաջին եռամսյակում շահել է Հայաստանի բջջային կապի խոշորագույն օպերատոր Վիվա-Սել ՄՏՍ-ին փաթեթային ապահովագրական ծառայություններ մատուցելու տենդերը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են ապահովագրողի մամուլի ծառայությունից:
Ստորագրված պայմանագրի շրջանակներում ապահովագրվել են Վիվա-Սոլ-ՄՏՍ-ի գույքային ռիսկերը, ինչպես նաև, մատուցվել են աշխատակիցների և նրանց ընտանիքների բժշկական ապահովագրության ծառայություններ:
Բժշկական ապահովագրության գումարը 2605 անձանց համար կազմում է ավելի քան 30 մլն.դոլար: Օպտիմալ ապահովագրական պաշտպանություն տրամադրելու նպատակով ընտրվել է ապահովագրության փաթեթային տարբերակ, որն իր մեջ ներառում է բժշկական ապահովագրության հետ կապ ունեցող բոլոր ռիսկերը, այդ թվում նաև արտասահմանյան գործուղումների ռիսկերի հետ կապ ունեցող հնարավոր ծախսերը:
ՙԻՆԳՈ-Արմենիա՚ Ապահովագրական ընկերությունը Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է 1997 թվականից: Ընկերությունը փոխկապակցված է ռուսական խոշորագույն ապահովագրական խմբի`ՙԻնգոսստրախի՚ հետ և հանդիսանում է ՙԻՆԳՈ՚ խմբի անդամ ՙInternational Network of Guarantees and Obligations՚, որի անդամ են հանդիսանում նաև ֆիննական ՙԻՆԳՈ ՆՈՐԴ՚, ավստրիական ՙԳարանտ՚, ուկրաինական ՙԻՆԳՈ Ուկրաինա՚ և այլ ընկերություններ:
ՙԻՆԳՈ-Արմենիան՚ իր հիմնական ցուցանիշներով հանդիսանում է Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատարը: Մասնավորապես, ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`ՙՀայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի՚, 2009 թվականի արդյունքներով, ընկերությունն ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալներով զբաղեցնում է առաջին հորիզոնականը: