Երկուշաբթի, 29 Մարտի 2010 13:41
Կոնվերս բանկը՚ ավանդատու-հաճախորդների համար սահմանել է քարտերի տրամադրման զեղչային համակարգ
ԱրմԻնֆո. ՙԿոնվերս բանկ՚ ՓԲԸ-ն ավանդատու-հաճախորդների համար սահմանել է քարտերի տրամադրման զեղչային համակարգ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ մամուլի ծառայությունից, ՀՀ դրամով 6 ամիս և ավելի ժամկետով ժամկետային ավանդ ներդնող ֆիզիկական անձ հաճախորդներին բանկը քարտերի տրամադրումը և սպասարկումը կիրականացնի անվճար: Մասնավորապես սահմանվել է քարտերի անվճար սպասարկման հետևյալ կարգը` 500 000 - 2 000 000 ՀՀ դրամով ավանդ ներդնելու դեպքում` անվճար կսպասարկվեն VISA Electron, Cirrus/Maestro քարտերը, 2 000 001 - 5 000 000 ՀՀ դրամով ավանդ ներդնելու դեպքում` VISA Electron,Cirrus/Maestro և VISA Classic,Master Card Standard (նաև անհատական ձևավորմամբ քարտ) քարտերի սպասարկումը, 5 000 001 և ավել ՀՀ դրամով ավանդ ներդնելու դեպքում` VISA Electron, Cirrus/Maestro, VISA Classic, Master Card Standard(նաև անհատական ձևավորմամբ քարտ), VISA Gold, Master Card Gold քարտերիի սպասարկումը: Ի դեպ, սահմանված պայմանները կգործեն մինչև ավանդի մարման ժամկետը, ինչպես նաև ավանդի ժամկետի երկարաձգման դեպքում: Կրեդիտային քարտի տրամադրման դեպքում քարտը կարող է տրամադրվել միայն ներդրված ավանդի արժույթով և մինչև ավանդի մարման ժամետը վարկային սահմանաչափով: Դեբետային քարտի տրամադրման դեպքում քարտը կարող է տրամադրվել հաճախորդի կողմից նախընտրելի արժույթով:
ՙԿոնվերս բանկ՚ ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար բանկերից մեկն է: Բանկի հիմնական նպատակն է հասարակության բոլոր խավերին մատուցել համապարփակ,որակյալ,մատչելի և ժամանակակից բանկային ծառայություններ:ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին և բանկային գործառնություններ իրականացնելու համար ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված N57 բանկային լիցենզիան: Բանկի բաժնետերերն են` ՙԸնդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս՚ ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% : Բանկն ունի ավելի քան 550 աշխատակից, բանկի 25 մասնաճյուղերից բաղկացած ցանցն ընդգրկում է Հայաստանի 13 քաղաքները: