Երկուշաբթի, 29 Մարտի 2010 16:48
Anelik համակարգը շուտով մատչելի կդառնա լիբանանյան 10 բանկերի համար
ԱրմԻնֆո. Միջազգային դրամական փոխանցումների Anelik համակարգը շուտով մատչելի կդառնա առնվազն 10 լիբանանյան բանկերի համար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է CreditBank-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուդոլֆ Աթալլահը: Հիշեցնենք, որ 2009 թվականին CreditBank-ը ձեռք է բերել Անելիք բանկի բաժնետոմսերի 51%-ը:
Նրա խոսքերով, ինքը, CreditBank-ը դեռևս չի աշխատում Anelik հանակարգում, սակայն առաջիկա ամիսներին գործընթացը կսկսվի: ՙՆերկայումս մենք քննարկում ենք Anelik համակարգի բոլոր հնարավորութոյւները, որպեսզի այն կիրառենք ոչ միայն CreditBank-ում, այլ նաև այդ ծառայություններն առաջարկել մյուս արաբական բանկերին՚,-ընդգծել է նա: Ռ.Աթալլահի խոսքերով, ելնելով այն պարագայից, որ համակարգի համար մեկնարկային երկիր է հանդիսանում Ռուսաստանը, նախատեսում ենք Լիբանանում անցկացնել համակարգի հատուկ շնորհանդեսներ, Անելիք ՌՈՒ-ի մասնագետների մասնակցությամբ: ՙՀաշվի առնելով այն, որ ներկայումս արդեն բանակցում ենք մի շարք լիբանանյան բանկերի հետ, կարելի է սպասել, որ մոտ ապագայում առնվազն 10 բանկերի կներգրավենք Anelik համակարգին՚,-հաստատել է նա:
Միաժամանակ, նրա խոսքերով, արաբական աշխարհի բնակչությանն իր համար նոր համակարգին ներգրավելը որոշակի ժամանակ կխլի, մանավանդ, որ Anelik համակարգը Լիբանանում ունի լուրջ մրցակիցներ, այդ թվում, ի դեմս Western Union-ի: ՙՍակայն ելնելով նրանից, որ Westerb Union-ը Հայաստանում չի գործում, դա մեզ լրացուցիչ մրցակցային առավելություններ է տալիս՚,ճընդգծել է նա: