Հինգշաբթի, 1 Ապրիլի 2010 10:04
Ամերիաբանկը քննարկում է տարածաշրջանային շուկաներ դուրս գալու հնարավորությունը`Վրաստան, Ռուսաստանի Հարավ, Ուկրաինա
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը քննարկում է տարածաշրջանային շուկաներ դուրս գալու հնարավորությունը`Վրաստան, Ռուսաստանի Հարավ, Ուկրաինա: Այս մասին այսօր լրագրողներին հաղորդել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ և գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Ամերիաբանկի և ՙԿասկադ Բանկի՚ միաձուլման առիթով տեղի ունեցած մամուլի ասուլիսում, նշելով, որ այդ հարցը քննարկվելու է բաժնետերերի մակարդակով: ՙԴրանք կարող են լինել գործարքներ, սկսած բանկ գնելուց վերջացրած` արտադրության ու էներգետիկայի ոլորտներում զարգացող և հաջողակ կազմակերպությունների կապիտալներին ուղղակի մասնակցությամբ: Ընդ որում, բանկի կապիտալին մասնակցության համար կարող է նախատեսվել մոտ 5 մլն.դոլար: Միաձուլման նպատակով արդեն քննարկվում են որոշակի բանկեր, դրանք երեքն են՚,-ճշգրտել է նա:
ՙԱրդեն այսօր, ստեղծված է 20 մլն.դոլար կապիտալ ունեցող ՙԱմերիա Էքուիթի Պարտներս՚ կազմակերպությունը և մեկ տարվա ընթացքում նախատեսվում է հնգապատկել նշված թիվը: Բոլոր այդ միջոցները կուղղվեն եկամտաբեր, զարգացող բիզնեսներին՚,-ավելացրել է Ա.Հանեսյանը:
Նրա խոսքերով, Ամերիաբանկի ներդրումային քաղաքականության ռազմավարությունն ընթացիկ տարվա մայիսին կվերանայվի, սակայն արմատական փոփոխություններ չեն նախատեսվում, միայն կարող է քննարկվել բոլոր ցուցանիշներով աճի և տարածաշրջանային շուկաներ դուրս գալու հնարավորությունները: Նա ավելացրել է, որ 2010 թվականի ռազմավարական զարգացման ծրագրով նախատեսված է բանկի վարկային պորֆելի 25% աճ (առանց հաշվի առնելու միաձուլման հետևանքով տեղի ունեցած աճը):