Շաբաթ, 10 Ապրիլի 2010 10:33
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրվել է 17.5 մլրդ.դրամի դրամային վարկեր և 42.8 մլն.դոլարի դոլարային վարկեր
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում (մարտի 29-ապրիլի 4-ը) տրամադրվել է 17.5 մլրդ.դրամի`ՀՀ դրամով վարկեր և 42.8 մլն.դոլարի`ԱՄՆ դոլարով վարկեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
 
Աղբյուրի համաձայն, արժույթի ներբանկային շուկայում ընթացիկ շաբաթվա ընթացքում (ապրիլի 6-9) բանկերի կողմից գնվել է 46.4 մլն.դոլար` 399.39 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, և վաճառվել է 40.5 մլն.դոլար` 401.49 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում NASDAQ OMX Armenia բորսայում արտարժույթով իրականացված գործարքների ծավալը կազմել է 6.5 մլն.դոլար` 397.06 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել են` ապրիլի 9-ին` 2.6 մլն.դոլար:
Արտարժույթի միջբանկային շուկայում ընթացիկ տարվա ապրիլի 6-9-ը արտարժույթով իրականացված գործարքների ծավալը կազմել է 700 հազ.դոլար` 399 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 778.2 մլրդ.դրամ կամ 2.1 մլրդ.դոլար, տարվա կտրվածքով աճելով 20.4%, իսկ չորրորդ եռամսյակում`7.7%: 
Ընդ որում, 2008 թվականին այս ցուցանիշի տարեկան աճը կազմել էր 51.1%, իսկ չորրորդ եռամսյակում`3.6%: