Շաբաթ, 10 Ապրիլի 2010 14:39
Ամերիաբանկն առաջիկայում որևէ այլ բանկի հետ միավորում չի նախատեսում
ԱրմԻնֆո. Հակառակ բոլոր խոսակցություններին, Ամերիաբանկն առաջիկայում որևէ այլ բանկի հետ միավորում չի նախատեսում: Ամերիաբանկի և ՙԿասկադ Բանկի՚ միավորմանը առիթով կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է Ամերիաբանկի տնօրենների Խորհրդի նախագահ, ՙՏրոյկա Դիալոգ՚ ընկերության տնօրենների Խորհրդի ղեկավար Ռուբեն Վարդանյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության այն հարցին, որ Ամերիաբանկը պատրաստվում է կուլ տալ հերթական հայկական բանկը:
ՙԱռաջինը, մենք չենք պատրաստվում որևէ մեկին կուլ տալ: Երկրորդ, մյուս գործարքին անցնելուց առաջ հարկավոր է ավարտել ՙԿասկադ Բանկի՚ միավորման հետ կապված տրանզակցիան, քանի որ բանկերի միավորումը դա այդքան հասարակ գործընթաց չէ:
Հետևաբար, երկու թիմերի մենեջերներն էլ դեռ հսկայական աշխատանք ունեն կատարելու՚,-ընդգծել է Ռ.Վարդանյանը: