Երկուշաբթի, 12 Ապրիլի 2010 12:49
Հայաստանի վարկային կազմակերպությունները 63 տոկոսով ավելացրել են վարկավորման ծավալները
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից իրականացված վարկավորման ծավալները 2010 թվականի հունվար-մարտ ամիսներին, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 63 տոկոսով, կազմելով 7.5 մլրդ.դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են ACRA Ազգային վարկային բյուրոյից, տրամադրված վարկերի քանակը ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին, տարվա կտրվածքով ավելացել է 42.7 տոկոսով, կազմելով 13956 վարկ:
Աղբյուրի տվյալներով, 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ACRA վարկային բյուրոյի տրամադրության տակ գտնվել են տեղեկություններ` 2.7 մլն. մարված և 667 հազար ընթացիկ վարկերի, ինչպես նաև 947.8 հազ.վարկային պատմությունների մասին, որտեղ`18.3 հազ.`իրավաբանական անձանց և 929.5 հազ.`ֆիզիկական անձանց վարկային պատմությունների մասին:
Նշենք, որ 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են 27 վարկային կազմակերպություններ, որոնցից 4-ի լիզինգային և 22-ը` ունիվերսալ վարկային կազմակերպություններ, իսկ 1-ը`վարկային միություն