Հինգշաբթի, 8 Ապրիլի 2010 17:13
ԻՆԳՈ Արմենիան՚ ապահովագրական նոր պրոդուկտ է առաջարկում`ՙՀնի դիմաց նորը՚
ԱրմԻնֆո. ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը մոդեռնիզացիայի է ենթարկել ԿԱՍԿՈ ապահովագրությունը, ներդնելով ՙՀնի դիմաց նորը՚ ծառայությունը: Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության այս նոր պրոդուկտի հիման վրա, ապահովագրական հատուցումը կիրականացվի առանց վնասված տրանսպորտային միջոցի և նրա մասերի մաշվածությունը հաշվարկելու (որը ապահովագրական պատահարի հետևանքով ենթակա է նորով փոխարինման): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ապահովագրական ընկերության մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, նշված ծառայության ներդրումը պայմանավորված է ավտոսեփականատերերի լայն պահանջարկով, որոնք արդեն ընքացիկ տարվա ապրիլից կարող են օգտվել վերոհիշյալ ծառայությունից: