Երեքշաբթի, 13 Ապրիլի 2010 12:08
ԻՄԵՔՍ ԳՐՈՒՊ՚ ընկերությունն իրականացրել է 28.75 մլն.դրամ ծավալով վեցերորդ արժեկտրոնային վճարները
ԱրմԻնֆո. ՙԻՄԵՔՍ ԳՐՈՒՊ՚ ընկերությունը, նախօրեին, իր կորպորատիվ պարտատոմսերով իրականացրել է վեցերորդ արժեկտրոնային վճարները` 28.75 մլն.դրամ ծավալով:
Nasdaq OMX Armenia-ի տվյալներով, 2008 թվականի հոկտեմբերի 13-ին տեղաբաշխված վերոհիշյալ պարտատոմսերի անվանական արժեքը կազմել է 10 հազ.դրամ, թողարկման ընդհանուր ծավալը`1 մլրդ.դրամ (100 հազ պարտատոմս), մարման ժամկետը`24 ամիս, շահութաբերությունը`11.5%: Արժեկտրոնային վճարներն իրականացվում են ամեն եռամսյակ և հաջորդ վճարները կիրականացվեն 2010 թվականի հուլիսի 13-ին: Մարման ժամկետը լրանում է 2010 թվականի հոկտեմբեռրի 13-ին: Ընկերության կորպորատիվ պարտատոմսերի մարկետմեյքերն է Ամերիաբանկը:
Աղբյուրի համաձայն, բորսայում շրջանառության ընթացքում ՙԻմեքս Գրուպ՚ ընկերության պարտատոմսերով, 2008 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, իրականացվել է 146 գործարք`1.4 մլրդ.ընդհանուր գումարով: Ներկայումս ընկերության պարտատոմսերը բորսայում հաշվառված են Cbond ՙազատ՚ ցուցակում: