Երեքշաբթի, 13 Ապրիլի 2010 17:55
ՀՀ ԿԲ ProCreditBank-ին թույլատրեց մասնակցել Coinstar Money Transfer համակարգին
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը թույլատրել է ProCreditBank-ին մասնակցել Coinstar Money Transfer միջազգային վճարային համակարգին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի այսօր կայացած նիստում, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի ղեկավարությամբ:
Աղբյուրի համաձայն, Կենտրոնական բանկի խորհուրդը, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է ՙԷլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները՚, ՙԷլեկտրոնային փողերի թողարկման և սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողերով գործարքների իրականացմանը ներկայացվող պահանջները՚ և ՙՎճարահաշվարկային կազմակերպությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման կարգը՚: