Երեքշաբթի, 13 Ապրիլի 2010 17:57
Անելիք Բանկը՚ միջազգային ծրագրերի շրջանակներում մտադիր է ավելացնել վարկային պորտֆելը
ԱրմԻնֆո. ՙԱնելիք Բանկը՚ միջազգային ծրագրերի շրջանակներում մտադիր է ընթացիկ տարում իր վարկային պրտֆելը հասցնել 35 մլրց.դրամի, 2009 թվականի համեմատ ավելացնելով այն 38 տկոսով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է բանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ Բագրատ Ճզմաչյանը, ապրիլի սկզբին բանկի վարկային պորտֆելը կազմել է 25.8 մլրդ.դրամ, տարեսկզբի նկատմամբ ավելանալով 6 տոկոսով:
Նրա խոսքերով, վարկային պորտֆելի աճը կապահովվի ոչ միայն սեփական միջոցների և միջազգային մշտական գործընկեր-կազմակերպություններից ստացված ռեսուրսների հաշվին, այլ նաև միջազգային նոր ֆինանսական կառույցների ռեսուրսների հաշվին: ՙԱյդ նպատակով մենք բանակցում ենք լուրջ դոնոր կազմակերպությունների հետ` ռեսուրսներ ներգրավելու նպատակով, ընդ որում, յուրաքանչյուր ներդրողից մտադիր ենք ներգրավել 15-20 մլն.դոլար՚,-նշել է նա: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ՙԱնելիք Բանկը՚ իր լիբանանյան գործընկեր` Credit Bank-ի հետ արդեն գործարկման մեջ է դրել բիզնեսի համաֆինանսավորման ծրագիրը, ինչը նույնպես կնպաստի բանկի վարկային պորտֆելի աճին:
Բ.Ճզմաչյանի խոսքերով, սպասվող վարկային միջոցները հիմնականում կուղղվեն փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը, որի բաժինը ներկայումս գերազանցում է բանկի վարկային պորտֆելի 50 տոկոսը: