Չորեքշաբթի, 14 Ապրիլի 2010 09:43
Անելիք Բանկը՚ առաջին եռամսյակում 16 տոկոսով ավելացրել է ժամկետային ավանդների թիվը
ԱրմԻնֆո. ՙԱնելիք Բանկը՚ ընթացիկ առաջին եռամսյակում 16 տոկոսով ավելացրել է ժամկետային ավանդների թիվը, որոնք կազմել են 10 մլրդ.դրամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՙԱնելիք Բանկի՚ Վարչության նախագահի առաջին տեղակալ Բագրատ Ճզմաչյանը:
Նրա խոսքերով, դրա հետ մեկտեղ, առաջին եռամսյակում 30 տոկոսով ավելացել է նաև ցպահանջ ավանդների թիվը, կազմելով 5 մլրդ.դրամ: ՙԳտնում եմ, որ վերջերս տեղի ունեցած ավանդների տոկոսադրույքերի վերանայման (1-1.5 տոկոսով բարձրացվել են) շնորհիվ ակտիվացումը կշարունակվի՚,-ընդգծել է Բ.Ճզմաչյանը: