Չորեքշաբթի, 14 Ապրիլի 2010 17:08

ACBA-Credit Agricole Bank-ն 2.4 տոկոսավ ավելացրել է պլաստիկ քարտերի քանակը


ԱրմԻնֆո. ACBA-Credit Agricole Bank-ն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 2.4 տոկոսավ ավելացրել է պլաստիկ քարտերի քանակը, ապրիլի 1-ի դրությամբ դրանց թիվը հասցնելով 83.7 հազարի:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են ACBA-Credit Agricole Bank-ից, ընդհանուր քարտերի կազմում առյուծի բաժինը պատկանում է ArCa համակարգի քարտերին 50.4 տոկոս կամ 42196 քարտ, մնացած մասը կազմում են Visa և MasterCard համակարգերի քարտերը`41581 քարտ, որտեղ Visa քարտերը կազմում են մեծ մասը`40731 քարտ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում բանկը տեղադրել է 6 նոր բանկոմատ, դրանց քանակը հասցնելով 107-ի: Ապրիլի 1-ի դրությամբ բանկի POS-թերմինալները տեղադրված են սպասարկման 731 և կանխիկացման 47 կետերում:

Աղբյուրի համաձայն, ACBA-Credit Agricole Bank-ի բոլոր բանկոմատներն էլ ընթացիկ տարվա մարտ ամսից սպասարկում են նաև American Express համակարգի քարտերը, որի հետ պայմանագիրն ստորագրվել է 2009 թվականի օգոստոսին: