Շաբաթ, 10 Ապրիլի 2010 14:38
Ռուբեն Վարդանյան.Հայաստանի բանկային հատվածի կոնսոլիդացումն անխուսափելի է
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային հատվածի կոնսոլիդացումն անխուսափելի է և դա ճշմարիտ գործընթաց է: Ամերիաբանկի և ՙԿասկադ Բանկի՚ միավորմանը առիթով կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է Ամերիաբանկի տնօրենների Խորհրդի նախագահ, ՙՏրոյկա Դիալոգ՚ ընկերության տնօրենների Խորհրդի ղեկավար Ռուբեն Վարդանյանը:
Նա գտնում է, որ Հայաստանի բանկային համակարգը կգնա նույն ճանապարհով, որը որ անցել են այլ երկրների բանկային համակարգերը: ՙՀարկավոր է հասկանալ. որ մրցակցությունը տեղի է ունենում ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև համաշխարհային բանկային համակարգում ամբողջությամբ վերցրած: Իսկ հայկական միջավայրում գործող բանկի համար կարևոր է մրցունակ լինել բոլոր չափանիշներով, ոչ միայն կապիտալի չափերով, այլ նաև տեխնոլոգիաներով, ռիսկ-մենեջմենտով, առաջարկվող ծառայություններով: Այս ամենը մեծ ներդրումների կարիք ունի՚,-ընդգծել է Ռ.Վարդանյանը: