Ուրբաթ, 16 Ապրիլի 2010 17:37
ՎՏԲ Բանկ (Հայաստանը) մեկ տարում պլաստիկ քարտերի քանակն ավելացրել է 32%-ով
ԱրմԻնֆո. ՎՏԲ Բանկ (Հայաստանը) ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թողարկված պլաստիկ քարտերի քանակն ավելացրել է 32%-ով, հասցնելով 70250-ի: Հիշեցնենք, որ ՎՏԲ Բանկ (Հայաստանը) թողարկում է միայն Visa միջազգային համակարգի քարտեր ինչպես նաև սպասարկում է տեղական ArCa քարտերը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՎՏԲ Բանկ Հայաստանի մամուլի ծառայությունից, քարտերի աճին զուգահեռ, բանկը, հաշվետու ժամանակահատվածում, իր բանկոմատների թիվն ավելացրել է երկուսով, 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հասցնելով 57-ի, ինչպես նաև տեղադրել է 95 նոր POS-թերմինալներ, դրանց քանակը հասցրել է 260-ի: