Ուրբաթ, 16 Ապրիլի 2010 18:43
Յունիբանկի 3 մասնաճյուղեր սկսում են սպասարկել մինչև 20:30 ռեժիմով
ԱրմԻնֆո. Ընթացիկ տարվա ապրիլի 19-ից Յունիբանկի 3 մասնաճյուղեր (ՙԱմիրյան՚`Ամիրյան 12, ՙԿոմիտաս՚`Կոմիտասի 15/2 և ՙՄալաթիա՚ Սեբաստիայի 141) կսկսեն հաճախորդներին սպասարկել ժամը 9:15-ից մինչև 20:30:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Յունիբանկի մամուլի ծառայությունից, բանկը նման որոշում է ընդունել. ելնելով իր հաճախորդների շահերից: Դրանով Յունիբանկն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս սպասարկվել աշխատանքային օրն ավարտելուց, այսինքն`ժամը 18:00-ից հետո: 
Մանրածախ բանկային սպասարկումը հանդիսանում է Յունիբանկի գործունեության գերադասելի ուղղություններից մեկը: Աղբյուրի համաձայն, Յունիբանկը տարեկան սպասարկում է 1 մլն.հաճախորդ, ֆիզիկական անձանց սպասարկման ծավալներով, զբաղեցնելով առաջատար դիրքեր: