Շաբաթ, 17 Ապրիլի 2010 13:00
ՎՏԲ Բանկ Հայաստան կապիտալը համալրել է եկամուտների աճի հաշվին
ԱրմԻնֆո. Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՎՏԲ Բանկ Հայաստանի կուտակված եկամուտներն ավելացել են 11.3%, կազմելով 7.9 մլրդ.դրամ կամ 19.7 մլն.դոլար, ինչը կազմում է բանկի ընդհանուր կապիտալի 30%-ը:
Ըստ բանկի կողմից հրապարակված հաշվետվությունների, առաջին եռամսյակում կուտակված եկամուտներն աճել են, բացասական մակարդակից դուրս գալով 669.6 մլն.դրամ կամ 1.7 մլն.դոլար դրական մակարդակ, առաջին եռամսյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովելով վեցապատիկ աճ: Այդ ամենի արդյունքում, առաջին եռամսյակում բանկի ընդհանուր կապիտալն աճեց 2%, կազմելով 25.8 մլրդ.դրամ կամ 64.5 մլն.դոլար, որի կազմում կանոնադրական կապիտալի բաժինը կազմել է 53.5% կամ 13.776 մլրդ.դրամ (34.4 մլն.դոլար):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմած`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ՎՏԲ Բանկ Հայաստանն ընդհանուր կապիտալի ծավալով զբաղեցնում է 3-րդ տեղը, կանոնադրական կապիտալով`5-րդ տեղը, իսկ կուտակված և մաքուր եկամուտների գծով`5-րդ տեղը: