Շաբաթ, 17 Ապրիլի 2010 18:04

Հայաստանի գանձապետարանն օտարերկրյա ֆինանսավորումով բյուջետային ծրագրերը կսպսարկի նույն ընթացակարգով, ինչպես մյուս ծրագրերը


ԱրմԻնֆո. ՀՀ Ֆինանսների փոխնախարար, Հայաստանի հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը

2010 թվականի մարտի 25-ին Հայաստանի կառավարությունը մի շարք նախարարություններում և գերատեսչություններում գործող և ոլորտի արտաքին ֆինանսավորման ծրագրերի համակարգումն իրականացնող Բյուրոներից հատկացվող միջոցների շրջանառության նոր կարգ է սահմանել: Համաձայն կառավարության որոշման, բոլոր Բյուրոների հաշիվները առևտրային բանկերից տեղափոխվում են գանձապետարանական միացյալ հաշվին, որը կգործի Կենտրոնական բանկում, և կկառավարվի նույն հիմունքներով, ինչ որ բյուջեի մյուս միջոցները: Թե ինչու՞ պետք է այդ ծրագրերը ղեկավարվեն ընդհանուր հիմունքներով, պարզաբանում է Ա.Ջանջուղազյանը:

Ներկայումս, քանի՞սն են արտաքին ֆինանսավորում ունեցող Բյուրոները Հայաստանում և ինչպիսի՞ն է դրանց տարեկան ընդհանուր շրջանառությունը:

Այսօր հանրապետությունում աշխատում է 13 Բյուրո և Բյուրոյի գործառույթներ իրականացնող ևս 6 կազկակերպություն: Այս կառույցների միջոցով շրջանառվող միջոցների ընդհանուր ծավալը 2009 թվականին կազմել է 134.7 մլրդ.դրամ: 2008 թվականին այդ թիվը կազմել է 63.8 մլրդ.դրամ, 2007 թվականին` 76.1 մլրդ.դրամ: 2010 թվականին սպասվում է, որ այդ թիվը կկազմի 123.14 մլրդ.դրամ: Եկեք մանրամասն կանգ առնենք Բյուրոների գործունեության վրա: Բյուրոների միջոցով իրականացվում են միայն այն ծրագրերը, որոնք իրականացնում է ՀՀ կառավարությունը: Հետևաբար, դրանք մտած են Պետբյուջեի կազմի մեջ և մնացած բյուջետային ծրագրերից տարբերվում են միայն նրանով, որ դրանց իրականացման համար նախատեսված միջոցները տրամադրվում են օտարերկրյա աղբյուրներից: Սակայն, նման դեպքում ևս, պետությունն այդ ծրագրերին մասնակցում է ոչ միայն որպես օպերատոր կամ ապագա շահառու, այլ նաև որպես համաֆինանսավորող կողմ: Եվ տարեկան 130 մլրդ.դրամ շրջանառությունը, ինչի մասին ես նշեցի, 18-19%-ով ապահովվել է Հայաստանի Հանրապետության միջոցներով: Բյուրոներին փոխանցվող միջոցները ստանում են բյուջետային միջոցների կարգավիճակ: Այսինքն, երբ խոսքը գնում է Հայաստանի արտաքին ֆինանսական աջակցության կազմում գերակշիռ մաս կազմող վարկերի մասին, ապա սկսած այն պահից, երբ միջազգային դոնորն այդ միջոցները հատկացնում է մեր պետությանը, մենք ենք սկսում կառավարել այդ միջոցները, այդ թվում սպասարկելով դրանք որպես արտաքին պարտքի բաղկացուցիչ մաս: Ես սա ասում եմ նրա համար, որպեսզի մենք այս ծրագրերն ընդունենք որպես մեր ծրագրեր, այլ ոչ թե որպես ՙՀամաշխարհային բանկի ծրագիր՚ կամ ՙԱսիական զարգացման բանկի ծրագիր՚: Ժամանակին Բյուրոների ստեղծումն օրինաչափ էր, քանի որ տասնհինգ տարի առաջ մեզ մոտ դեռ վերջնականապես չէին ձևավորվել համապատասխան ինստիտուցիոնալ կառույցները, այդ թվում նաև պետական գնումների համակարգը, գանձապետարանը և այլն: Նման պայմաններում, Հայաստանին հատկացվող միջոցները պետբյուջե փոխանցելիս, ֆինանսական դոնորները բախվում էին ֆինանսավորվող ծրագրերով գործարքների վերաբերյալ տեղեկատվության ստացման անբավարարության պրոբլեմին, դրա համար էլ գերադասում էին այդ ծրագրերն իրականացնել հատուկ կազմակերպվող կառույցների միջոցով: Հետևաբար, սկսած Հայաստանի անկախության առաջին տարիներից մինչև 1998 թվականը ծրագրերի իրականացման Բյուրոներին հատկացվող միջոցները չէին ձևակերպվում որպես Բյուջեի բաղկացուցիչ մաս: 1998 թվականից այդ ծրագրերը պարբերաբար մտել են հաջորդ տարվա Բյուջեի մասին օրինագծերի, ինչպես նաև բյուջեի կատարման հաշվետվությունների մեջ: Ներկայումս գանձապետարանական համակարգը լիովին կատարում է իր պարտականությունները, իսկ Երևանում և շրջաններում իրականացվող բյուջետային գործառույթների վերաբերյալ տեղեկատվությունը գանձապետարանը ստանում է և կարող է տրամադրել, կարելի է ասել, իրականան ռեժիմով: Հետևաբար, Բյուրոների միջոցների շրջանառությունը միայն գանձապետարանի միջոցով իրականացնելու մասին կառավարության որոշումը նույնպես պետք է օրինաչափ համարել: Այս հարցի շուրջ քննարկումներն սկսվել են վաղուց, դեռևս 2002 թվականին: Իհարկե, մենք այստեղ պետք է հաշվի առնենինք նաև միջազգային դոնորների դիրքորոշումները: Ֆինանսական միջոցների շրջանառության մեխանիզմների վերաբերյալ նրանց հետ պայմանավորվածությունները պարունակում են մի շարք պահանջներ: Մասնավորապես, մեր հիմնական դոնորի` Համաշխարհայի բանկ հետ պայմանավորվածությունը նախատեսում է, որ գանձապետարանի միջոցով կառավարող նոր մեխանիզմը պետք է սկզբում անցնի փորձնական փուլ: Դրանից հետո միայն այդ մեթոդը կտարածվի ծրագրերի իրականացման մյուս Բյուրոների վրա, նույն տրամաբանությամբ` եթե այդ միջոցները մտած են Պետբյուջեի կազմի մեջ, ապա դրանք, ինչպես բյուջեի մնացած միջոցները, պետք է կառավարվեն գանձապետարանի միջոցով:

Ինչքա՞ն կտևի նախատեսված փորձնական փուլը

Կառավարությունը պարտադիր կենսաթոշակային համակարգի միջոցով բնակչությանը պարտադրում է խնայել աշխատավարձի մի մասը, դրանով իսկ փորձելով նրա համար ապահովել քիչ թե շատ արժանապատիվ ծերություն: Այդ ճանապարհն ունի երկու հիմնական ռիսկ: Մասնավորապես, եթե աշխատողի աշխատավարձն այնքան է, որ թույլ չի տալիս կուտակել, ապա պարտադիր կենսաթոշակային ապահովության համակարգի դեպքում, երբ նրանք ստիպված կլինեն ամեն ամիս փոխանցել աշխատավարձի 5%-ը, այդպիսի քաղաքացիների կենսամակարդակը կարող է ընկնել: Երկրորդ ռիսկը պայմանավորված է քաղաքացիների անհանգստությամբ հետ, կապված կենսաթոշակային ակտիվների փոշիացման հետ: Սակայն, այս բոլոր այս ռիսկերն էլ, իրականում, այնքան էլ լուրջ չեն, ինչպես կուզենային տեսնել ոմանք, քանի որ կան մի շարք հանգամանքներ, որոնք զրոյացնում են այդ ռիսկերի աստիճանը: Առաջին հերթին, պետք չէ մոռանալ, որ գործատուի կողմից հայտարարագրվող աշխատավարձի չափը բավականին ցածր է նրա իրական աշխատավարձից: Ստվերային աշխատավարձերի մոտավոր չափերն այսօր կազմում են մոտ 40 մլն.դոլար: Սա դեռևս լուրջ պրոբլեմ է հանդիսանում ինչպես կառավարության, այնպես էլ աշխատողի համար: Երկրորդ, կենսաթոշակային ապահովման պարտադիր համակարգը տարածվում է քաղաքացիների տարիքային որոշակի խմբերի վրա (մինչև 40 տարեկան), այն քաղաքացիների վրա, որոնք դեռևս ունեն կարիերայի և աշխատավարձի աճի հույսեր, կապված երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պայմաններից:

Որոշ փորձագետներ այսօր պնդում են, որ կուտակային համակարգը արդյունավետորեն կարող է աշխատել միայն տնտեսության ինտենսիվ աճի պայմաններում: Ինչի վրա կարող ենք հույսներս դնել, հաշվի առնելով մեր տնտեսության ներկայիս դրությունը, կարո՞ղ ենք արդյոք մեզ համար ապագայում ապահովել բարձր աշխատավարձ և արժանապատիվ կենսաթոշակ:

Կենսաթոշակային հիմնադրամների միջոցները հիմնականում ներդրվում են բարձր հուսալիություն ունեցող ակտիվներում` բանկային ավանդներում, պետական պարտատոմսերում, իրացվելի կորպորատիվ պարտատոմսերում, ֆոնդային գործիքներում, եթե օրենքով դա չի արգելվում: Բավական է ուսումնասիրենք կապիտալի համաշխարհային շուկաների զարգացման պատմությունը, որպեսզի գիտակցենք, թե ինչ ենք կորցնում կենսաթոշակային համակարգի բարեփոխումներն անգամ մեկ տարով հետաձգելով: Համաշխարհային ֆոնդային ինդեքսները, ինչպիսիք են` Dow Jones-ը կամ NASDAQ-ը, որոնք արտահայտում են տարբեր երկրներում տիրող տնտեսական իրավիճակը, եվրոպական առաջատար ընկերություների զարգացման դինամիկան, չնայած համաշխարհային տնտեսության ցիկլային ճգնաժամերին ու տատանումներին, մի քանի տասնամյակ պահպանում են վերընթաց միտումները: Եվ եթե մեր կառավարությունը ղեկավարվի միայն այս գործիքներում ներդրումներ կատարելով, որոնք հանդիսանում են բաժնետոմսերի գների միջինացված արժեքները, ապա մեր քաղաքացիների կենսաթոշակային ակտիվները որոշակի ժամանակ անց բավականին լուրջ չափերի կհասնեն: Պետք չէ վախենալ պարբերաբար կրկնվող ճգնաժամերից ու դեպրեսիաներից, դրանցով վերջանում է տնտեսության զարգացման մի փուլը և սկսվում է նոր փուլը: Ցիկլայնությունը հանդիսանում է տնտեսության օրինաչափությունը և կարող է ընդհատվել միայն այնպիսի գործոններով, որոնց նկատմամբ մարդն իշխանություն չունի:

Կարող են արդյոք կենսաթոշակային հիմնադրամների ղեկավարները դիմանալ ռիսկային նախագծերում ներդրումներ կատարելու գայթակղությանը, դրանով իսկ վտանգի տակ դնելով քաղաքացիների ապագա կենսաթոշակները: Եթե որոշակի հանգամանքներ ակտիվների կառավարչին կարող են գայթակղեցնել, ապա այդ նույն հանգամանքներն էլ կարող են նրան ստիպել ետ կանգնել չմտածված քայլերից: Չէ՞ որ աշխատողն է որոշում իր կենսաթոշակային խնայողություններն այս կամ այն կառավարչին վստահելու հարցը, և եթե կառավարիչը չի կարող արդյունավետորեն աշխատել, ավելին` չարաշահում է կենսաթոշակային ակտիվների սեփականատիրոջ վստահությունը, ապա որոշ ժամանակ անց նման կառավարչի մոտ ոչ մի հաճախորդ չի մնա, աշխատողները, պարզապես, իրենց ակտիվները կտեղափոխեն մեկ այլ կառավարչի մոտ: Աստիճանաբար համակարգում կմնան միայն պրոֆեսիոնալ ու խելամիտ, իրենց գործողություններում բարոյական նորմերով ու պրոֆեսիոնալ էթիկայի սկզբունքներով ղեկավարվող ներդրողները: Ոչ մի խելամիտ կառավարիչ չի գնա ռիսկային ներդրումների, վստահ լինելով, որ այդ նախագիծը հաջողությամբ չի ավարտվի, այլ հարց է, որ կառավարիչը կարող է թույլ տալ սխալներ` ոչ բավականաչափ պրոֆեսիոնալիզմի հետևանքով: Այս իմաստով նշանակալից դեր է խաղում կառավարությունը, որը կարգավորման կոշտ և կառավարիչների գործունեության նկատմամբ հսկողության խիստ մեթոդներով կարող է երաշխավորել ապագա կենսաթոշակների ապահովությունը:

Ըստ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրինագծի կառավարիչն իրավունք ունի կենսաթոշակային ակտիվների մի մասը ներդնել օտարերկրյա ֆոնդային շուկաներում: Արդյոք այս հանգամանքը որոշակի ռիսկեր չի պարունակում մեր տնտեսության համար, չէ որ այստեղ մենք արդեն գործ ենք ունենում երկրի տնտեսությունից կապիտալի դուրսկրման:

Եթե կառավարիչը գտնում է, որ ամենաբարձր շահութաբերություն կարող է ապահովել իրեն վստահված կապիտալը մասնակիորեն օտարերկրյա շուկաներում ներդնելու ճանապարհով, ապա թող կառավարիչն ինքն էլ որոշի: Գլոբալ առումով դա տնտեսության համար որոշակի ռիսկեր է պարունակում, քանի որ մենք գործ ենք ունենում ազգային տնտեսությունից կապիտալի ժամանակավորապես դուրսկրման երևույթի հետ` փողերը միշտ էլ ՙհոսում՚ այնտեղ, որտեղ որ իրենց լավ են զգում: Սակայն կարևորը դա չէ, շատ ավելի կարևորն այն է, որ կենսաթոշակային համակարգը այն ոլորտներից է, որը կարող է տնտեսությունն ապահովել երկար փողերով, առանց որի ոչ մի երկիր չի կարող դինամիկ զարգանալ, սա աքսիոմա է: Մեր տնտեսության մեջ երբեք չեն եղել ու չկան երկար փողեր, իսկ այդ ՙբացը՚ փորձեր են արվել ապահովել օտարերկրյա ուղղակի ներդրումների միջոցով: Սակայն, կապիտալի դուրսկրման տեսանկյունից, ավելի մեծ վտանգ են ներկայացնում օտարերկրյա կապիտալով ձեռնարկությունները, քան օտարերկրյա ֆոնդային բորսաներում ներդրվող կենսաթոշակային ակտիվները: Օտարերկրյա ներդրողն իր դիվիդենտները, իր կապիտալը, պարբերաբար պետք է դուրս կրի դեպի իր հայրենիք, ընդ որում` անվերադարձ, իսկ կենսաթոշակային ակտիվները որոշ ժամանակ անց կվերադառնան իրենց երկիր: Ես ճիշտ եմ համարում օտարերկրյա շուկաներում ներդրվող կենսաթոշակային ակտիվների նկատմամբ որոշակի սահմանափակումների առկայությունը, սակայն սխալ կլիներ ամբողջովին սահմանափակել այդ հնարավորությունը, քանի որ կառավարիչը պարտավոր է առաջին հերթին պաշտպանել ոչ թե պետության այլ ներդրողների շահերը:

Եվ պետությունը, և մասնավոր հատվածն ու միջազգային կառույցները պետք է մեծ ջանասիրությամբ աշխատեն, որպեսզի սովորական քաղաքացիներին բացատրեն համակարգի բարեփոխությունների էությունը: Այն կարծիքը, որ կառավարիչ ընկերությունը կարող է սխալվել կամ իրեն վստահված կապիտալը օգտագործել սեփական շահերի համար, չնայած որ այդքան էլ անհիմն չէ, սակայն լի է նաև նույնպիսի ոչ անհիմն հակապատկերների հաջորդականությամբ: Որևէ մեկը կարո՞ղ է մաթեմատիկորեն կամ տրամաբանորեն հիմնավորել, թե ինչու այդ համակարգը Հայաստանում 2011 թվականի հունվարի 1-ից չպետք է աշխատի:

Դրա համար ես լուրջ հիմքեր, ռիսկեր կամ խոչնդոտներ չեմ տեսնում: Հակառակը, կարող եմ թվարկել մի շարք պատճառներ, որոնց համաձայն այդ համակարգը Հայաստանում պետք է մոտ ապագայում ներդրվի: Առաջինը, կառավարությունը պարտավորություն է վերցնում 240 հազ. քաղաքացիների հետ հավասար մասնակցել կենսաթոշակների ձևավորման գործընթացին, նրանց համար ապահովելով քիչ թե շատ արժանապատիվ ծերություն: Երկրորդ, գործող համակարգում քիչ թե շատ բարձր աշխատավարձ ունեցող քաղաքացիների կենսաթոշակային վճարներն իրենց կենսաթոշակներին չեն համապատասխանի` կենսաթոշակը կլինի բավականին ցածր, չէ որ դա ակնհայտ է: Այնուհետև, կուտակային կենսաթոշակային համակարգի դեպքում ներդրողները կարող են օգտվել իրենց խնայողություններն ավելացնելու հնարավորությունից, այնքանով, որքանով որ գլոբալ առումով աճում են առաջատար երկրների տնտեսությունները, իսկ ներկայումս մենք զրկված ենք այդ հնարավորությունից: Կարևոր է նաև այն, որ յուրաքանչյուր աշխատող քաղաքացու համար ստեղծվում է իր աշխատավարձը ստվերից դուրս հանելու խթան, մոտիվ, աշխատողն ինքը շահագրգռված կլինի իր աշխատավարձն ամբողջությամբ հայտարարագրելու մեջ, քանի որ պետությունը պետք է որոշակի տոկոսներ պահի հատկապես նրա աշխատավարձից, և ինչքան այն բարձր լինի, այնքան էլ բարձր կլինի կառավարության կողմից կատարվող աջակցության չափը:

Իսկ ի՞նչ կարող են անել այն քաղաքացիները, որոնք այսօր նվազագույն աշխատավարձ են ստանւմ, կարո՞ղ են այդյոք նրանք առանց լրացուցիչ խնայողությունների իրենց համար ապահովել քիչ թե շատ արժանապատիվ կենսաթոշակ:

Եթե երկրի տնտեսությունը զարգանում է, ապա աճում են նաև աշխատավարձերը: Բացի այդ, աշխատավարձը բարձրանումէ նաև աշխատողի պրոֆեսիոնալ հմտությունների աճի հաշվին, ինչն էլ իր հերթին բերում է կենսաթոշակային խնայողությունների աճի: Սակայն, կենսաթոշակային ռեֆորմն իրեն կարդարացնի, անգամ եթե կանխատեսվող դժվարություններն ու ռիսկերը գերազանցեն օգուտները: Դա կարելի է սահմանել մաթեմատիկական հասարակ հաշվարկների միջոցով: Գործող համակարգը գոյություն ունեցող պրոբլեմները չի լուծում, այլ հակառակը, ավելի է խորացնում:

Կուտակային կենսաթոշակային համակարգն այլ ռիսկեր է առաջացնում, սակայն դրանք կառավարելի են, եթե պետական հսկողության մեխանիզմները լինեն խիստ և լուրջ: Ոչ քիչ կարևոր է նաև համակարգի գործունեության տեխնիկական կողմը, հատկապես տեխնիկական խնդիրներին է, որ պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ: Ես չեմ պնդում, որ կենսաթոշակային ռեֆորմը ռիսկեր չի պարունակում: Մեր կողմից իրականացված ցանկացած քայլ կապված է որոշակի ռիսկերի հետ, որոնք, սակայն, կարող են հավասարակշռվել:

Զրուցը վարեց Էլիտա Բաբայանը


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համարՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
26.12.2025
RUB4.900.01
USD381.47-0.04
EUR449.14-0.89
GBP514.56-1.05
CAD278.81-0.23
JPY24.39-0.07
CNY54.44-0.02
CHF483.12-1.71