Երկուշաբթի, 19 Ապրիլի 2010 11:12

Էլեկտրոնային կոմունալ վճարների և ինտերնետ-առևտրի ծավալները Հայաստանում 2010 թվականի մարտին աճել են 14 տոկոսով


ԱրմԻնֆո. Էլեկտրոնային կոմունալ վճարների և ինտերնետ-առևտրի ծավալները Հայաստանում 2010 թվականի մարտ ամսին, փետրվարի համեմատ աճել են 14%, կազմելով 482 մլն.դրամ (գործարքների քանակը կազմել է 26029):

Armenian Card համակարգից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալներով, ինտերնետ-տրանզակցիաների ընդհանուր ծավալներում քարտից քարտ փոխանցումների բաժինը կազմել է 310.4 մլն.դրամ (քանակը`2936), մարտ ամսին, փետրվարի համեմատ աճելով 58.6 մլն.դրամով (քանակն ավելացել է 542-ով):

Աղբյուրի համաձայն, ArCa ցսնցում Armenian Card համակարգի քարտերով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը 2010 թվականի մարտ ամսին, փետրվարի համեմատ աճել է 22.6%-ով: