Երկուշաբթի, 19 Ապրիլի 2010 11:20
HSBC Բանկ Հայաստանը մեկ տարում վարկային պխորտֆելն ավելացրել է 8.3 տոկոսով
ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում իր վարկային պորտֆելն ավելացրել է 3.3%, իսկ 2009 թվականի առաջին եռամսյակի համեմատ`8.3%, որն ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 82.5 մլրդ.դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են HSBC բանկի մամուլի ծառայությունից, ապրիլի սկզբին բանկի վարկային պորտֆելի տեսականան կշիռը բանկի ակտիվների մեջ կազմել է 59.4%, աննշան եռամսյակային փոփոխություններով: Ընդ որում բանկի ակտիվներն առաջին եռամսյակում աճել են 2.2%, իսկ տարվա կտրվածքով` 8.3%, ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 138.8 մլրդ.դրամ:
HSBC Բանկ Հայաստանի վարկային պորտֆելի կազմում 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ առյուծի բաժինը կազմել է ՓՄՁ և խոշոր բիզնեսի վարկերը` 52.2% կամ 43.1 մլրդ.դրամ: Մանրածախ վարկերի բաժինը կազմել է 32% կամ 26 մլրդ.դրամ: Ընդ որում, մանրածախ վարկերի պորտֆելում մեծ մաս են կազմել հիպոթեկային վարկերը` 68% կամ 17.6 մլրդ.դրամ, իսկ ավտովարկերը կազմել են 12% կամ 3.1 մլրդ.դրամ: Դրա հետ մեկտեղ, ընդհանուր վարկային պորտֆելում բանկերին տրամադրված վարկերը ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 13.4 մլրդ.դրամ:
Համաձայն ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմած`Հայաստանի բանկային համակարգի վերլուծության և Ռենկինգի, HSBC Բանկ Հայաստանն իր ակտիվների ծավալով, 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ, Հայաստանի բանկային համակարգում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, վարկային պորտֆելի ծավալով եղել է 2-րդը, սպառողական և հիպոթեկային վարկերի ծավալով եղել է առաջինը, իսկ արդյունաբերական հատվածի վարկավորումով` 5-րդ հորիզոնականը: