Երկուշաբթի, 19 Ապրիլի 2010 16:06
Հայաստանի բանկերի և վարկային կազմակերպությունների հիպոթեկային պորտֆելը մինչև 2012 թվականը կհասնի 120 մլրդ.դրամի
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի և վարկային կազմակերպությունների հիպոթեկային պորտֆելն առաջիկա 1-1.5 տարիներին կհասնի 110-120 մլրդ.դրամի:
Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, նշելով, որ այդ կանխատեսումը համընկնում է տեղական և միջազգային փորձագետների կանխատեսումների հետ:
Նրա խոսքերով, ներկայումս առևտրային բանկերի կողմից տրամադրված հիպոթեկային վարկերի ծավալը կազմում է մոտ 83 մլրդ.դրամ: Առաջիկա հիպոթեկային շուկայի ֆինանսական աղբյուրների կազմում Ա.Ջավադյանը նշել է հայ-գորմանական հիմնադրամի ծրագիրը (GAF, KfW-ի ֆինանասավորմամբ), Ազգային հիպոթեկային ընկերությանը և ՙՄատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին՚ ծրագիրը: Մասնավորապես, GAF ծրագրի շրջանակներում նախատեսվում է տեղաբաշխել մոտ 11 մլրդ.դրամ (20 մլն.եվրո), իսկ Ազգային հիպոթեկային ընկերության միջոցով`մոտ 13 մլրդ.դրամ, այն ժամանակ, երբ այսօր, այդ պորտֆելը կազմում է 4.3 մլրդ.դրամ: Դրա հետ մեկտեղ Ա.Ջավադյանը նշել է, որ ՙՄատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին՚ ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է ընթացիկ տարվա փետրվարին, համանուն ընկերություն հիմնելու միջոցով, այդ ընկերության ունեցած 3 մլրդ.վարկից մինչև այժմ արդեն վերաֆինանսավորվել է 200 մլն.դրամը: