Երեքշաբթի, 20 Ապրիլի 2010 20:36
Ռասկո՚ ապահովագրական ընկերությունը նվազեցրել է ակտիվությունը
ԱրմԻնֆո. ՙՌասկո՚ ապահովագրական ընկերությունը դժվարությամբ է հաղթահարում ճգնաժամի հետևանքները: Մասնավորապես, ըստ ընկերության կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունների, 2010 թվականի առաջին եռամսյակում ընկերությունը հավաքագրել է 34 մլն.դրամ գումարի ապահովագրական պրեմիաներ, ինչը 46% ցածր է 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ի դեպ, 2008 թվականի առաջին եռամսյակի համեմատ այս ցուցանիշը կրճատվել է 70%: Իսկ ընկերության կողմից իրականացված ապահովագրական հատուցումների ծավալը կազմել է 8 մլն.դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում ընկերության ընդհանուր կապիտալը կազմել է 1.664 մլրդ.դրամ, որտեղ կանոնադրական կապիտալի բաժինը կազմել է 968 մլն.դրամ: Ընկերության մաքուր շահույթը տարվա կտրվածքով կրճատվել է 36%, կազմելով 110.1 մլն.դրամ: