Երեքշաբթի, 20 Ապրիլի 2010 20:38
ՎՏԲ (Հայաստան) Բանկի՚ պրոցեսինգային ցանցում ArCa քարտերով անկանխիկ տրանզակցիաների ծավալը մարտ ամսին աճել է 92.7 տոկոսով
ԱրմԻնֆո. ՙՎՏԲ (Հայաստան) Բանկի՚ պրոցեսինգային ցանցում ArCa համակարգի տեղական քարտերով անկանխիկ տրանզակցիաների ծավալն ընթացիկ տարվա մարտ ամսին, փետրվարի համեմատ կրճատվել է 2.1%, իսկ դրանց քանակն աճել է 6.6%-ով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Armenian Card ՓԲԸ-ից, տրանզակցիաների ընդհանուր ծավալների մեջ ՙՎՏԲ (Հայաստան) Բանկի՚ պրոցեսինգային ցանցում ArCa քարտերով իրականացված կանխիկ գործարքների ծավալը կրճատվել է 4.7%: Ընդ որում, այդ քարտերով անկանխիկ գործարքների քանակը հաշվետու ամսում աճել է 92.7%, կազմելով 7.501 մլն.դրամ, իսկ դրանց քանակը`36%, կազմելով 137 գործարք: