Չորեքշաբթի, 21 Ապրիլի 2010 17:21
Առեկսիմբանկը՚ իրականացնում է ՙԵկեք հարևաններ լինենք՚ ակցիան
ԱրմԻնֆո. ՙԱռեկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚-ը ապրիլի 16-ից իրականացնում է ՙԵկեք հարևաններ լինենք՚ ակցիան:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՙԱռեկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚-ից, ակցիայի նպատակն է, որպեսզի բանկի պոտենցիալ հաճախորդներն ավելի մոտիկից ծանոթանան բանկի, նրա ծառայությունների ու սակագների հետ:Ակցիան նախատեսում է Երևանի փողոցներում ինֆորմացիոն ֆլայերների բաժանում, էլեկտրոնային նամակների ուղարկում, բացատրական աշխատանքներ բանկին և նրա մասնաճյուղերին հարակից տարածքներում ապրող բնակչության շրջանում:
Պոտենցիալ ՙՀարևաններին՚ կառաջարկվի օգտվել կոմունալ վճարների իրականացման տարածական ծառայությունից, իսկ որպես ՙբոնուս՚, յուրաքանչյուր ՙՀարևան՚ կստանա նվեր`ՙՆուռ՚ կուտակային-բոնուսային քարտ: Առայժմ ակցիան անց է կացվում միայն Երևանում, սակայն բանկը մտադրություն ունի այն անցկացնել նաև հանրապետության շրջաններում, որտեղ բանկն ունի մասնաճյուղեր: