Հինգշաբթի, 22 Ապրիլի 2010 11:51
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մասնակցելու է Միջպետական բանկի խորհրդի նիստին
ԱրմԻնֆո. Այսօր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստին քննարկվելու են Միջպետական բանկի խորհրդի նախագահի ընտրության, 2009 թ. բանկի գործունեության, տարեկան ֆինանսական հաշվետվության, շահույթի բաշխման, ինչպես նաև ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին անցնելու հարցերը: Հանդիպմանը կքննարկվեն նաև Միջպետական բանկի անդամ երկրների ազգային արժույթների կիրառման վրա հիմնված վճարահաշվարկային համակարգի զարգացման, բանկի առաքելության և զարգացման գաղափարախոսության, ներդրումային գործիքների ընդլայնման հարցերը: