Ուրբաթ, 23 Ապրիլի 2010 11:03
Ամերիաբանկի և ՙԿասկադ Բանկի՚ միագումար ընդհանուր վարկային պորտֆելը ապրիլի 1-ին կազմել է 71.9 մլրդ.դրամ
Արմինֆո. Ամերիաբանկի և ՙԿասկադ Բանկի՚ միագումար ընդհանուր վարկային պորտֆելը ապրիլի 1-ին կազմել է 71.9 մլրդ.դրամ: Այս մասին հայտարարել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, նշելով , որ միայն Ամերիաբանկի վարկային պորտֆելը առաջին եռամսյակի վերջում կազմել է 60 մլրդ.դրամ:
Նա տեղեկացրել է, որ բանկի վարկեր ստացած հաճախորդների 80%-ը հանդիսանում են նոր հաճախորդներ: ՙՄեր բանկում դիտվում է այնպիսի մի տրենդ, երբ հաճախորդներն օգտվում են ոչ միայն վարկային ծառայություններից, այլ նաև փաթեթային ծառայություններից՚,-նշել է նա: Նրա խոսքերով, վարկային պորտֆելի աճով Ամերիաբանկը առաջատար դիրքեր է գրավում երկրի բանկային համակարգում, հաջողությամբ կիրառելով կարևորագույն ծրագրեր, այդ թվում նաև համագործակցելով միջազգային ֆինանսական կառույցների հետ: ՙՎերջիններիս հետ համագործակցության շրջանակներում մենք արդեն ստացել ենք առաջին տրանշերը և մինչև ամսվա վերջ սպասում ենք երկրորդ տրանշին՚,-նշել է նա: Միաժամանակ նա հայտնել է, որ 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բանկի չաշխատող ակտիվների բաժինը կազմել է 0.26%. 2009 թվականի 0.12%-ի համեմատ:
Կ.Ջրբաշյանը տեղկացրել է նաև, որ առաջին եռամսյակում բանկին հաջողվել է ապահովել ակտիվների նախատեսված չափը, դրանց գծով ապահովելով նաև մոտ 136% տարեկան աճ, հասցնելով դրանք մինչև 110.5 մլրդ,դրամի, և զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը Հայաստանի բանկային համակարգում: