Ուրբաթ, 23 Ապրիլի 2010 11:05
Ամերիաբանկը հատուկ ծառայություններ է մշակում ՙԿասկադ Բանկի՚ օտարերկրյա հաճախորդների համար
ամԻնֆո. Ամերիաբանկը հատուկ ծառայություններ է մշակում ՙԿասկադ Բանկի՚ օտարերկրյա հաճախորդների համար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին պատասխանելիս նշել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, ՙԿասկադ Բանկի՚, որի հետ Ամերիաբանկն իրականացնում է միաձուլման գործընթացը, առավելություններից մեկն էլ հենց այն է, որ նրա հաճախորդների մի մասն ԱՄՆ-ից են:
ՙՄենք մտադիր ենք ակտիվ մասնակցություն ցուցաբերել ԱՄՆ և Արևմուտքի շուկաներում, հետևաբար, առաջիկա 1-2 տարիներին նոր պրոդուկտներ կներդնենք: Մենք արդեն հանդիպումներ ենք ունեցել խոշոր հաճախորդների հետ և քննարկել ենք համագործակցության պայմանները՚,-ընդգծել է նա: Միաժամանակ, Տ.Ջրբաշյանը տեղեկացրել է, որ Ամերիաբանկը նախատեսում է ընդլայնել իր մասնաճյուղերի ցանցը և զարգացնել քարտային բիզնեսը: